Քաղաքական

13.12.2018 18:48


Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ նրան իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու: «Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք Ձեզ»,-ասել է Նազարբաևը:

Factor.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն, անդրադառնալով ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարի այս դիրքրոշմանը, ընդամենը նշեց․ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով»։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։

Այս խորագրի վերջին նյութերը