Լրահոս

13.12.2018 20:52


Կալանավոր տեղափոխող Վիլիսը Արթիկում վրաերթի է ենթարկել 2 դպրոցականի և բախվել պատին

Կալանավոր տեղափոխող Վիլիսը Արթիկում վրաերթի է ենթարկել 2 դպրոցականի և բախվել պատին

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցի 3/8 հասցեի դիմաց Գյումրի քաղաղի բնակիչ, 36-ամյա Չապլին Մարտիրոսյանը իր վարած УАЗ մակնիշի 017 II 09 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել Արթիկ քաղաքի բնակիչներ, 14-ամյա Արմեն Նահապետյանին և 13-ամյա Սեյրան Արշակյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո բախվել է Նարեկացի փողոցի 29 հասցեի բետոնե ցանկապատին, ինչի հետևանքով վրաերթի ենթարկված երեխաները, վարորդ Չ. Մարտիրոսյանը և УАЗ-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն, իսկ մեկ այլ ուղևոր, Գյումրիում հաշվառված, 29-ամյա Վրույր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի քրեակատարողական հիմնարկի բուժկենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ-ի վարորդը աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակում, վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Արթիկի 6-րդ միջնակարգ դպորցի 8-րդ դասարանում, իսկ վիրավոր Վ. Հակոբյանը կալանավոր է: Վիրավոր Կ. Բարսեղյանն էլ աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակում՝ որպես 2-րդ ջոկի հրամանատար:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը