Աշխարհ

16.12.2018 19:14


Վրաստանի նորընտիր նախագահը ստանձնեց պարտականությունները

Վրաստանի նորընտիր նախագահը ստանձնեց պարտականությունները

Թելավիում տեղի ունեցավ Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: Այսպիսով, տարածաշրջանն ունի միակ կին նախագահը։

«Ես՝ որպես Վրաստանի նախագահ, երդվում եմ Աստծո եւ ժողովրդի առջեւ, որ կպաշտպանեմ Վրաստանի Սահմանադրությունը, երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ բարեխղճորեն կկատարեմ նախագահի իմ պարտականությունները, հոգ կտանեմ քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, ժողովրդի եւ հայրենիքի հզորացման համար»,-Սալոմե Զուրաբիշվիլին այսպիսի երդումով ստանձնեց երկրի նախագահի պարտականությունները։

Հատկանշական է, որ նախագահի երդմնակալության արարողությունն ուղեկցվել է նաև բողոքի ակցիայով։ «Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմության ներկայացուցիչները Թելավիում են։

Ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում։

Մանրամասները՝ aliq.ge-ում։

Այս խորագրի վերջին նյութերը