Լրահոս

16.12.2018 19:34


Աչաջուրի «Մակարավանք» վանական համալիրից հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գանձանակում եղած ողջ գումարը

Աչաջուրի «Մակարավանք» վանական համալիրից հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գանձանակում եղած ողջ գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Տավուշի մարզի «Մակարավանք» վանական համալիրից կատարված գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Աչաջուր գյուղում գործող նշված համալիրի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը:

ստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար նաև վանական համալիրի կրած վնասի չափը:

Այս խորագրի վերջին նյութերը