Աշխարհ

16.12.2018 19:36


Մխիթարյանի դուբլը չօգնեց. «Արսենալը» ընդհատեց անպարտելիության շարքը (տեսանյութ)

Մխիթարյանի դուբլը չօգնեց. «Արսենալը» ընդհատեց անպարտելիության շարքը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»:

Դրամատիկ պայքարում անցած խաղն ավարտվել է 3:2 հաշվով: Հանդիպման հաշիվը բացել են տանտերերը: 20-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ինգսը: «Զինագործներից» երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար:

28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Առաջին կեսի վերջում «սրբերը» նորից առաջ անցան հաշվի մեջ: Կրկին գոլի հեղինակ դարձավ Ինգսը: Լոնդոնցիները հեշտ չհանձնվեցին: Խաղի 53-րդ րոպեին մեր ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուբլ գրանցեց ու հաշիվը դարձրեց 2:2:

Խաղի 85-րդ րոպեին Աուստինը «Սաութհեմփթոնի» երրորդ գոլը խփեց ու հաղթանակ պարգևեց տանտերերին` 3:2:

Էմերիի թիմն այս մրցաշրջանում 22 խաղ անց կրում է առաջին պարտությունը: Վերջին անգամ «Արսենալը» պարտվել էր օգոստոսի 18-ին` 2:3 հաշվով զիջելով «Չելսիին»:

Այս հանդիպումից հետո «Արսենալը» 34 միավորով 5-րդն է: «Սաութհեմփթոնը» 12 միավորով 17-րդ հորիզոնականում է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը