Աշխարհ

18.12.2018 08:57


Ադրբեջանցի ուսանողուհու գրառումն ազգային հերոսի մասին հասարակությունում ագրեսիայի ալիք է բարձրացրել

Ադրբեջանցի ուսանողուհու գրառումն ազգային հերոսի մասին հասարակությունում ագրեսիայի ալիք է բարձրացրել

Հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Նարմին Շահմարաձեն Ֆեյսբուքյան իր էջում կասկած է հայտնել Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի հերոսության վերաբերյալ։ Դա սկանդալ է առաջացրել, որը սկզբում սոցցանցով էր սահմանափակվում, այնուհետև մամուլը միացավ, բանը հասավ նույնիսկ պաշտոյաներին։

Ո՞վ է Մուբարիզ Իբրահիմովը

Մուբարիզ Իբրահիմովն ադրբեջանական բանակի ենթասպա (պայմանագրային զինծառայող) էր։ Զոհվել է 2010թ-ին Ադրբեջանի Տերտերի շրջանի շփման գծի մերձակայքում։ Նրա մահվան հանգամանքները մինչև այսօր չեն բացահայտվել։ Ադրբեջանակն վարկածի համաձայն՝ Իբրահիմովը զոհվել է մարտի ժամանակ հայկական կողմի հարձակումը հետ մղելիս։ Հայկական կողմի վարկածի համաձայն՝ նա հատել է շփման գիծն ու դիվերսիա կազմակերպել, որի հետևանքով մի քանի հայ զինվոր է զոհվել։ Իբրահիմովի մարմինը հայկական կողմի մոտ էր գտնվում, նրանք այն արտահանձնել են 141 օր անց Աստրախանում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո։ Իբրահիմովին հետմահու շնորհվել է Ադրբեջանի Հանրապետության հերոսի կոչում։

1991-1994 թթ-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ էր ընթանում Լեռնային Ղարաբաղի համար, որն Ադրբեջանի վարչական մաս էր և հինականում հայերով էր բնակեցված։ Այն բանից հետո, երբ 1994թ-ին հրադադար կնքվեց, Ղարաբաղը մնաց Հայաստանի վերահսկողության տակ, իսկ հակամարտությունը սառեցված է համարվում։ Սակայն շփման գիծը պահպանվել է, և այդտեղ պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում։

Հատված «սկանդալային» գրառումից

«…Սակայն եթե մեկին սպանում ես մարտից դուրս, հայրենիքը, հարազատներից կամ սեփական կյանքը կորցնելու վտանգից դուրս, ապա, իմ կարծիքով, դա դաժանություն է։ Միգուցե նրա կողմից սպանված հայը ծնվել էր այրդեն այդ գործընթացներից հետո, ոչ մի բանի համար ոչ մի գրամ մեղավոր չէր, իսկ ճակատում գտնվելիս վախ էր զգում և օրերն էր հաշվում, որ տուն վերադառնա։ Միգուցե գլուխը բարձին դնելուց առաջ նա մտածում էր, որ ընտանիքի հետ վերամիավորմանը մնացած օրերից ևս մեկն անցավ։ Բայց ինչ-որ մեկը նրանց սպանեց՝ մեղադրելով մի բանի համար, ինչ նա չէր արել։ Ավելին, եթե Մուբարիզը կենդանի մնար և հետ վերադառնար, հավանաբար ռազմական հանցագործության մասին գործ կհարուցվեր։ Որովհետև նա հատել էր սահմանը (նկատի ունի շփման գիծը – խմբ․) առանց հրամանի։ Իրանակում մարդը, որին մենք հերոս ենք անվանում, պետական քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել»։

Արձագանք

Այս գրառումից հետո Նարմին Շահմարզադեի դեմ սոցցանցերում արշավ սկսվեց․ Ադրբեջանի հայրենասիրական տրամադրվածություն ունեցող բնակիչները համարեցին, որ նա վիրավորել է ազգային հերոսի հիշատակը, կտրուկ քննադատեցին նրան դրա համար, հայհոյեցին, դավաճան անվանեցին, նրա անունով կեղծ էջեր բացեցին, ոմանք նույնիսկ համախոհներ էին փնտրում ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար։

Այդ արտահայտություններից շատերը հնարավոր չէ կրկնել էթիկական նկատառումներով, սակայն ահա դրանցից մի քանի առավել ցենզուրայինները․

«Այսքանից հետո նրան հնարավոր չէ ադրբեջանցի անվանել»;

«Ադրբեջանը պատերազմական վիճակում է, և բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքն են հանուն երկրի նվիրաբերել, հերոսներ են։ Նրանց չի կարելի մեռած անվանել։ Իսկ այդ Նարմինը նման խոսքերից հետո բարոյապես մեռած է»։

«Այս ամենն ընդամենը փիար է, նա ուզում էր հայտնի դառնալ»։

Սակայն Նարմին Շահմարզադեն պաշտպաններ նույնպես ունի․

«Նրա խոսքերի մեջ ոչ մի վիրավորանք չկար, սակայն ոչ ոք իրեն նեղություն չտվեց նորմալ կարդալ գրառումը, իսկ ոմանք այն ընդհանրապես չեն էլ տեսել։ Միայն թե մարդ լիներ, հարձակվեին վրան»։

«Այս կեղծ հայրենասերներն, ավելի լավ է, այդպես գոռաին ի պաշտպանություն զոհված զինվորականների ընտանիքների https://jam-news.net/в-баку-полиция-помешала-митингу-члено/?lang=ru , որոնց ոստիկանությունը քշում է հանրահավաքներից, իսկ իշխանությունները չեն ցանկանում վճարել նրանց հասնող փոխհատուցումը։ Միայն իրենց կնոջ վրա է ուժը պատում»։

«Յուրաքանչյուրն իր կարծիքի իրավունք ունի, և մարդուն դրա համար Լինչի դատաստանի չի կարելի ենթարկել, անգամ եթե այդ կարծիքն այնքան էլ ճիշտ ձևով չի արտահայտվել»։
Շահմարազադեի խոսքերի մեջ փաստագրական անճշտություններ են նկատել և իրադարձությունների չափազանց կամայական մեկնաբանում։

Կրակի վրա յուղ լցրեց մի տեսնայութ, որում Նարմինն ասում է, որ «ինձ հայ անվանելով՝ չեք կարող վիրավորել, որովհետև ես հայերին թշնամի չեմ համարում»։

Լրատվամիջոցները այս թեման զարգացրին, գրեթե միաձայն կանգնելով աղջկան մեղադրողների կողքին, իսկ պատգամավոր Մուսա Գուլիևն ընդհանրապես առաջարկեց նրան քրեական պատասխանատվության ենթարկել։ Թեև օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ։

Այս թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այսօր դրանց միացել է նաև Ֆեյսբուքի ռուսալեզու հատվածը, որը մինչ այդ ներգրավված չէր քննարկումներում։

«Դե ինչ, շնորհակալություն Նարմին Շահմարզադեին, որ նա հասարակությանը հիշեցրեց Մուբարիզ Իբրահիմովի մասին։ Թեև որոշ ժամանակ անց ամեն ինչ կրկին կմոռացվի, այդ թվում՝ Մուբարիզը»,–մեկնաբանել է շրջանային անկախ լրագրողներից մեկը։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը