Մեկնաբանություն

Դեկտեմբեր 18, 2018 11:24

Լուկաշենկոն «թավշյա հեղափոխություն» արեց Հայաստանում (տեսանյութ)

Լուկաշենկոն «թավշյա հեղափոխություն» արեց Հայաստանում (տեսանյութ)

Հայաստանի քաղաքական կյանքը հիշեցնում է քուչի բազար ու թաղային ռազբորկա: Այդ ամենից անդին դատարկություն է, որը փորձ է արվում լցնել «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երով:

ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ու ոստիկանությունը սպասարկում են այդ բազարներն ու ռազբորկաները, ինչպես նաև՝ հրահանգ տվողի պատկերացումներն ու մտասևեռումները:

Քաղաքական կյանքի նորությունը հայհոյանքն է: Դա նոր տեխնոլոգիա է:

Հայհոյանքը ստացել է համակարգված տեսք: Կան հաստիքային ու արտահաստիքային հայհոյողներ: Նիկոլ Փաշինյանը հայհոյում է, պատերին է ծեփում ու ասֆալտին է փռում հարթակից կամ ուղիղ եթերից, իսկ մյուսները դա անում են սոցիալական ցանցերում:

Հայհոյանքն, ինչպես հայտնի է, փաստարկի սով է: Հենց այդ սովն էլ բավարարում են հայհոյանքով:

Հայհոյելը հեշտ է, քանի որ խելք ու միտք չի պահանջում: Միայն՝ «դուխ» (հատկապես, երբ հայհոյողը ֆեյքի հետևում է թաքնված):

Երբ երկիրը կառավարվում է հայհոյանքով, հիվանդագին պատկերացումներով ու քուչի բազարի մակարդակով, դա դեռ շտկելի է ու անդառնալի հետևանքների չի կարող բերել, բայց երբ այդ ամենը դուրս է գալիս միջազգային ասպարեզ ու դրվում միջպետական հարաբերությունների հիմքում, ապա դա արդեն վտանգավոր է ու կարող է լուրջ կորուստների հանգեցնել:

Լուկաշենկոյի «թավշյա հեղափոխությունը»

Երբ քուչի բազառը տեղափոխվում է արտաքին ոլորտ, ապա պետք չէ զարմանալ, որ քեզ հետ նույն ձևով են վարվելու:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ձևակերպումները Նիկոլ Փաշինյանի մասին երկակի զգացողություններ են առաջացնում: Մի կողմից շատ տհաճ է, որ քո երկրի ղեկավարին «փչացնում» են, քանզի դրա արդյունքում «փչանում» ենք բոլորս ու «փչանում» է մեր պետությունը, բայց մյուս կողմից էլ դա մեր ժողովրդի համար սթափեցնող պետք է լինի:

Մեղավորը ոչ թե Լուկաշենկոն է, որ ռազբորկաների ու քուչի բազարի մակարդակի է արտահայտվում Փաշինյանի, իմա՝ Հայաստանի մասին, այլ Փաշինյանը, որ փողոցային հռետորաբանությունը և էժանագին ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի հիվանդագին պատկերացումները բերում է ներքաղաքական դաշտ ու հետո այն տեղափոխում միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտ:

Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում փողոցից տեղափոխվել կաբինետ, քանզի փողոցում հեշտ է: Հեշտ է նաև «Ֆեյսբուք»-ում, որտեղ կարելի է «դուխով» գրառումներ անել ու «սրտիկներ» ստանալ:

«Դուխով» երևալու մոլուցքն ու «լայք» ստանալու կոմպլեքսն է ստիպում նրան հայտարարել, թե հաշիվ ու բացատրություն է պահանջելու Լուկաշենկոյից: Վերջինս էլ հաշիվը փակեց ու բացատրեց, թե որտեղ են ձմեռում «թավշյա խեցգետինները»:

Լուկաշենկոն Փաշինյանի հետ խոսեց «թավշյա» բառապաշարով, ու հիմա ՀԱՊԿ-ում Ադրբեջանը, օգտվելով մեր կոպտագույն սխալներից, առավելության է հասնելու արդեն բացահայտ ձևով: Չի բացառվում, որ այս ռազբորկաները խորանալու դեպքում Բելառուսը, Ղազախստանն ու նրան միացած Ղրղզստանն ու Տաջիկստանը դնեն «կամ, կամ»-ի հարց: Չէ՞ որ Լուկաշենկոն ակնարկում էր, որ իրենց խնդիրը Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելն է: Պարզ է, որ դրա գինը լինելու է Ղարաբաղը, իսկ վերջնարդյունքում՝ Հայաստանը:

Հարց է առաջանում՝ Հայաստանի շահերից բխո՞ւմ է Բելառուսին ու մյուսներին լեգիտիմ ու տղայական մակարդակի ռազբորկա անելու հնարավորություն տալ և ակամայից օժանդակել Ադրբեջանին:

Մեր շահերից բխո՞ւմ է փաստացի մնալ առանց դաշնակից, ինչ է թե խելքի փոխարեն նախընտրում ենք «դուխը», որը, ինչպես պարզվեց, միայն ներսում է դրսևորվում, քանզի կարելի է ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին «տղա բերել», իսկ ահա դրսում ԱԱԾ ու ՀՔԾ չկա, և արդյունքում ռազբորկան «ջարդվում» է գլխիդ:

Հասկանալ երկրի շահը

Լուկաշենկոն բելառուսական անկեղծությամբ հայտարարեց, որ իր երկրի շահը պահանջում է Ադրբեջանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Առնվազն միամտություն է այլ երկրի ղեկավարից հաշիվ ու բացատրություն պահանջել, թե ինչու է նա առաջնորդվում իր երկրի շահերով:

Միամտություն է չհասկանալը, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, ո՞րն է ՌԴ-ի դերն այդ ամենում, ի՞նչ շահեր ունի այդտեղ Հայաստանը և ո՞րն է մեր անվտանգության համակարգի գլխավոր խնդիրը:

Ռազբորկաներով ու քուչի բազարներով մենք հաստատ չենք շահելու: Չի՛ կարելի մամուլի խոսնակին հերքող ու ռազբորկաներ մեկնաբանող դարձնել, ինչպիսին որ անկախ իր կամքից դարձել է Արման Եղոյանը՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակը: Միջպետական լեզվակռիվը ֆորմալ դաշնակիցների հետ շատ վատ բանի նշան է:

Փաշինյանն այժմ մնացել է իր «պրյոմի» տակ: Լուկաշենկոն, իրականում, դրական մեսիջ է հղել, բայց ոչ թե Փաշինյանին, այլ հայ ժողովրդին: Մնում է հայ ժողովուրդը հետևություններ անի:

Ռազբորկաներից այն կողմ

Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի վերջապես, որ իր հիմնական խնդիրը պետք է լինի հեղափոխականությունը պետական կառավարման ռացիոնալ քայլերով փոխարինելը:

Մեր թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, իսկ դրա կարևորագույն բաղադրիչը՝ հայ-ռուսական հարաբերությունները: ՀԱՊԿ-ում, այո՛, կան տարբեր շահեր, բայց դա բոլորն էլ հասկանում են ու պետք չէ Գիքորի նման բարձրաձայնել այդ մասին: Կան հարցեր, որոնք արժե քննարկել կուլիսներում, իսկ կան հարցեր, որոնք իմաստ չունի քննարկել, քանզի բոլորի համար էլ պարզ է, թե ինչն ինչոց է և ամեն մեկը պետք է փորձի իր երկրի շահն առաջ տանել:

Փաշինյանը «չուժոյ» է ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում: Նա այդպիսին է նաև Արևմուտքում, քանզի իշխանական «կաստայի» համար ընդունելի չէ բառիս բուն իմաստով փողոցից իշխանության եկողի «ինստիտուտը»: Փաշինյանը պետք է շատ արագ դառնա կաբինետային, քանզի եթե նա փողոցի «մոդան» թելադրեց, ապա դա միգուցե նրա անձնական փառասիրությունը կբավարարի ու կօգնի հաղթահարել կոմպլեքսները, բայց, միևնույն ժամանակ, կարող է լրջորեն հարվածել Հայաստանին ու Արցախին:

ՀԱՊԿ-ում Փաշինյանը «սվոյ» չի դառնա երբեք, բայց գոնե պետք է փորձի դուրս գալ «չուժոյի» դաշտից, մինչև որ հասկանանք, թե ինչպես ենք փոխում այս վիճակը: Այլապես մեր երկիրը պարբերական ցնցումների մեջ է հայտնվելու:

Փաշինյանը պետք է նաև հասկանա, որ ինքը, այսպես ասած, դասակարգային թշնամի ու տեսակային անտիպոդ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համար: Ու փոխարենն ամեն ինչ անի, որպեսզի խնդիրները գոնե մեղմվեն կամ չխորանան, անում է ճիշտ հակառակը: Դա անփորձությա՞ն, գիտելիքների պակասի՞, թե՞ դիտավորության հետևանք է, դժվար է միանշանակ պնդել: Միգուցե բոլորը միասին: Ինչպես ասում են՝ «հերձումը» ցույց կտա:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Փաշինյանը Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո ասել էր, թե ինքը բավարարված է նրա հետ խոսակցությամբ: Նաև ասաց, որ մանրամասները չի ներկայացնի:

Լուկաշենկոն ներկայացրեց մանրամասները և «քաշեց» Փաշինյանին:

Այս խորագրի վերջին նյութերը

Հին Հայաստանի վերջին խորհրդարանը

Հին Հայաստանի վերջին խորհրդարանը

Հունվար 15, 2019 10:45 Եթե հիշենք, թե ինչեր էին խոսվում «թավշյա» օրերին ու «թավշյա» հարթակներից նախորդ տարվա ապրիլ-մայիսին, ապա կարող ենք ասել, որ այժմ ունենք հակահեղափոխական իշխանություն:
Ինչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին

Ինչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին

Հունվար 14, 2019 17:05 Փաշինյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում նախադեպը չունեցող խնդիրներ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում:
Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը

Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը

Հունվար 14, 2019 16:02 Բա էն վախտ խի՞ չէիք բան ասում, որ սերժենց խաշ ուտելու կամ քեֆերի մասին էին գրում թերթերը, այդ թվում՝ «Հայկական ժամանակը»:
Խորհրդարանական կրկեսը մեկնարկեց (տեսանյութ)

Խորհրդարանական կրկեսը մեկնարկեց (տեսանյութ)

Հունվար 14, 2019 12:30 «Դուխով» Փաշինյանի, օրենսդիր-սեփականատեր Ծառուկյանի ու «կլասիկ» Մարուքյանի ղեկավարած ուժերից ձևավորված խորհրդարանից այլ բան չէր էլ կարող սպասվել:
«Շվոնդերն»՝ ընդդեմ «Լենինի ախռանիկի» (տեսանյութ)

«Շվոնդերն»՝ ընդդեմ «Լենինի ախռանիկի» (տեսանյութ)

Հունվար 14, 2019 10:35 Արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան կառույցներն, իրոք, աջակցել ու շարունակում են աջակցել Փաշինյանին, բայց դա չի խանգարում ամերիկացիներին «փչացնել» Փաշինյանին:
Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում Ալիևի հետ բանակցությունների փաստը (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում Ալիևի հետ բանակցությունների փաստը (տեսանյութ)

Հունվար 13, 2019 10:25 Նիկոլ Փաշինյանը զոհ գնաց տարիներ շարունակ Արցախի հետ կապված տեղեկատվական դաշտում շրջանառվող կեղծ թեզերին:
Խորհրդարանի նոր դեմքերը. աներձագ, զարմիկ, խնամի, ծանոթ, բարեկամ և վարորդ (տեսանյութ)

Խորհրդարանի նոր դեմքերը. աներձագ, զարմիկ, խնամի, ծանոթ, բարեկամ և վարորդ (տեսանյութ)

Հունվար 11, 2019 16:45 Ժողովրդական զարմիկը, «թավշյա» աներձագը և ոչ բռնի թիկնապահը: Ահա այսպիսի տեսք ունի «թավշյա» խորհրդարանը:
Ովքեր և ինչ խորհուրդ են տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ովքեր և ինչ խորհուրդ են տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Հունվար 11, 2019 10:10 Հետաքրքիր կլիներ տարվա ամփոփագրերում տեսնել, թե որքանով է 2018-ին ավելացել ոչխարների գլխաքանակը 2017-ի համեմատ:
Տիգրան Ավինյանն ընդունե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն ընդունե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է (տեսանյութ)

Հունվար 10, 2019 13:20 Տիգրան Ավինյանն, ի դեմս իր ապագա խորհրդականի, փաստացի փոխվարչապետ աշխատող է փնտրում, այն էլ՝ «նախորդ հանցավոր ռեժիմը» ներկայացնողների շրջանակից:
Կադրերը ոչինչ չեն որոշում

Կադրերը ոչինչ չեն որոշում

Հունվար 10, 2019 11:25 Կառավարության ձևավորումից հետո մենք ունենալու ենք ոչ թե նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Ինչու է Հայաստանում էժանացել բենզինը, և ինչ կապ ունի դրա հետ Փաշինյանի կառավարությունը (տեսանյութ)

Ինչու է Հայաստանում էժանացել բենզինը, և ինչ կապ ունի դրա հետ Փաշինյանի կառավարությունը (տեսանյութ)

Հունվար 09, 2019 11:25 Բենզինն ու բանանն էժանացել են բոլ-բո՛լ, Շնորհակալությո՛ւն քեզ, Փաշինյա՛ն Նիկոլ:
Փաշինյանի որոշակի խոստումներն ու սպառողի անորոշ ապագան (տեսանյութ)

Փաշինյանի որոշակի խոստումներն ու սպառողի անորոշ ապագան (տեսանյութ)

Հունվար 08, 2019 13:10 Իշխանությունն այժմ փողոցից պետք է տեղափոխվի կաբինետ ու աշխատի: Եկել է հայտարարություններին ու խոստումներին տեր կանգնելու ժամանակը:
Ի՞նչ որոշում կկայացվի Ռոբերտ Քոչարյանի հարցով (տեսանյութ)

Ի՞նչ որոշում կկայացվի Ռոբերտ Քոչարյանի հարցով (տեսանյութ)

Հունվար 08, 2019 11:35 Քոչարյանի կալանավորմամբ Փաշինյանը բացեց «Պանդորայի արկղը», ինչը հղի է շատ կանխատեսելի հետևանքներով:
Որտեղի՞ց է կառավարվում հակահայկական դիվերսիան (տեսանյութ)

Որտեղի՞ց է կառավարվում հակահայկական դիվերսիան (տեսանյութ)

Հունվար 06, 2019 20:50 Պետությունը և պետական կառույցները «Հայկական ժամանակ» թերթին կցելը նույնպե՞ս «թավշյա հեղափոխության» ծրագրերի մեջ է մտնում:
Դեբիլիզմը որպես պետական գաղափարախոսություն կամ «թավշյա» Շվոնդերի արկածները (տեսանյութ)

Դեբիլիզմը որպես պետական գաղափարախոսություն կամ «թավշյա» Շվոնդերի արկածները (տեսանյութ)

Հունվար 06, 2019 13:55 Հետո էլ ասում են, թե նոր իշխանություններն «իզմեր» չունեն: Ունե՛ն: Շվոնդեր-Դանիելը ներկայացրել է այդ «իզմը»:
«Դուխով» արտաքին քաղաքականության հետևանքները (տեսանյութ)

«Դուխով» արտաքին քաղաքականության հետևանքները (տեսանյութ)

Հունվար 05, 2019 10:30 Մնացականյանը նշեց այնպիսի սկզբունքներ ու տվեց այնպիսի ձևակերպումներ, որոնցից պարզ դարձավ, թե ինչու են ոգևորվել Ալիևն ու Մամեդյարովը:
Կարգին Հայկոյի ամանորյա նվերները

Կարգին Հայկոյի ամանորյա նվերները

Հունվար 04, 2019 20:45 Պարզվում է՝ երջանկությունը աղբի քանակի մեջ է: Որքան շատ, այնքան՝ լավ:
Կառավարությունը «գազեր» ունի

Կառավարությունը «գազեր» ունի

Հունվար 04, 2019 19:30 Այսուհետ ինչ ձախողումներ էլ լինեն, ասելու են, թե բա դա ինքնիշխանության ու «դուխով» լինելու գինն է: 
Ամանորյա «գազային» ողջույն Փաշինյանից. գազը թանկացավ (տեսանյութ)

Ամանորյա «գազային» ողջույն Փաշինյանից. գազը թանկացավ (տեսանյութ)

Դեկտեմբեր 31, 2018 13:54 Եթե հպարտ քաղաքացիներին դա բավարարում է, ապա շնորհավորում ենք նրանց Նոր տարին:
Շան տարվա հերոսներն ու հակահերոսները

Շան տարվա հերոսներն ու հակահերոսները

Դեկտեմբեր 30, 2018 23:01 «Չալոն» ամենաանշահախնդիրն էր քայլողներից շատերի համեմատ: Նրանք քայլեցին ու պաշտոն ստացան, իսկ «Չալոն» մնաց «Չալո»: