Լրահոս

18.12.2018 15:37


Օհանավանում թակարդի մեջ խճճված գորշ արջ է հայտնաբերվել

Օհանավանում թակարդի մեջ խճճված գորշ արջ է հայտնաբերվել

Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ վարչական տուգանք 30 000 ՀՀ դրամի չափով։

Համաձայն Ոստիկանության կողմից ստացված նյութերի՝ քաղաքացին թակարդը տեղադրել է գայլ որսալու նպատակով։

Արջը մասնագետների կողմից ազատվել և բաց է թողնվել վայրի բնություն։

Այս խորագրի վերջին նյութերը