Աշխարհ

18.12.2018 15:46


Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին

Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին

Ադրբեջանում լրամշակել են Ընտրական օրենսգիրքը և ընդունել են նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը փոխելու որոշում:

Հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի ապրիլ ամսվա երկրորդ չորեքշաբթի օրը:

Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունն այսօր ընդունել է Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը: Հետայսու նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 7 տարի առաջ կայացած ընտրությունների ամսվա երկրորդ չորեքշաբթի օրը: Բացառությունը հնարավոր է միայն արտահերթ ընտրությունների դեպքում:

Խորհրդարանի իրավական և պետական շինարարության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին պարզաբանել է, որ լրամշակումն անհրաժեշտ է, քանի որ այս տարվա ապրիլի 11-ին վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամկետը սպառվում է 2025 թվականի ոչ թե հոկտեմբերին, այլ ապրիլին:

Այս տարվա ընտրությունները նախատեսված էին հոկտեմբերին, սակայն տեղի ունեցան արտահերթ կարգով՝ ապրիլին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը