Լրահոս

18.12.2018 20:51


Երևանում՝ «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի մոտ հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Երևանում՝ «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի մոտ հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան և Իսակով փողոցների հատման մասում գտնվող, կամրջի հարևանությամբ գործող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի հարևանությամբ անցնող երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, քննիչներն ու փրկարարները նշված խողովակից հայտնաբերել են կախված վիճակում՝ 25-30 տարեկան երիտասարդի դի:

Դիակի մոտ հայտնաբերվել է նաև բջջային հեռախոս և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հեռախոսը պատկանում է կախվածին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը