Քաղաքական

18.12.2018 21:12


«2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական»

«2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական»

Ինչպես տեղեկացրել էինք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

Այս կապակցությամբ Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»։

Իսկ Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ պտտվող լուրերի, նախօրեին Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, նույն ինքը 2016թ–ի ապրիլին պաշտոնից հեռացված ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է, ում անվան հետ էին կապվում ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները, որոնք հանգեցրին հայկական կողմի մեծաքանակ զոհերի։ Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա ո՞ր արժանիքի համար է կատարվել այս նոր նշանակումը և ի՞նչ նպատակ է այն հետապնդում...»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը