Աշխարհ

19.12.2018 19:38


Մոուրինյուն ՄՅՈւ-ից հեռացվելուց հետո առաջին անգամ խոսել է լրագրողների հետ

Մոուրինյուն ՄՅՈւ-ից հեռացվելուց հետո առաջին անգամ խոսել է լրագրողների հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պաշտոնանկությունից հետո առաջին անգամ շփվել է լրագրողների հետ:

«Ես կարո՞ղ եմ պարզապես զբոսնել, թե՞ ոչ: Ես չեմ ցանկանում որևէ բան խոսել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին: Դուք ինձ լավ եք ճանաչում: Ավելին չեմ ասի: Եթե ցանկանում եք զբոսնել ինձ հետ, եկեք քայլենք մինչև Բատերսի (թաղամաս՝ Լոնդոնում - խմբ.): Այդ դեպքում որևէ խնդիր չեմ տեսնում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է դեկտեմբերի 18-ին: Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ նախքան մրցաշրջանի ավարտը «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է Ուլե-Գունար Սուլշերը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը