Աշխարհ

19.12.2018 20:43


Մետեխի կամրջի վրա կինը՝ Facebook Live-ի ժամանակ փորձել է ինքնասպանություն գործել (տեսանյութ)

Մետեխի կամրջի վրա կինը՝ Facebook Live-ի ժամանակ փորձել է ինքնասպանություն գործել (տեսանյութ)

Դեկտեմբերի 17-ին Թբիլիսիի Մետեխի կամրջի վրա կինը՝ Facebook Live-ի ժամանակ փորձել է ինքնասպանություն գործել: Կինը ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր է միացրել, խոսել է իր սոցիալական ծանր վիճակի մասին: Նրա խոսքով, քանի որ ինքն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» աջակիցներից է, ուստի պատժված է՝ չի կարող աշխատանքի ընդունվել:

Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, ահազանգ է եղել, որ կինը փորձում է ինքնասպանություն գործել: Փրկարար ծառայությունն անմիջապես արձագանքել է և կնոջը դուրս բերել գետից:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը