Աշխարհ

20.12.2018 15:52


Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են

Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են

Վրաստանի ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաներն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով:

Ցուցարարները բողոքի ակցիաները տեղափոխել են Գուրջաանի քաղաք, որտեղ շրջանային դատարանում քննվում է ընդդիմադիր գործիչ, նախկին պատգամավոր Դավիթ Կիրկիտաձեի խափանման միջոցի հարցը, նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակում գործելու մեջ:

Նախկին պատգամավորը ձերբակալվել է բողոքի ակցիայի ժամանակ՝ ոստիկանների հետ բախումների ընթացքում: Ծեծկռտուքի և քաշքշուկների հետևանքով ցուցարարներից երկուսը հիվանդանոց էին տեղափոխվել մարմնական վնասվածքներով:

Հաղորդվում է, որ Գուրջաանիում դատարանի շենքի մոտ ոստիկանությունն աննախադեպ քանակությամբ ուժեր է կուտակել, փակվել են մի շարք փողոցներ, ձեռնարկվում են անվտանգության ուժեղացված միջոցառումներ:

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը սրվել է նոյեմբերի վերջին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հաղթող ճանաչվեցիշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը