Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Հունիս 19, 2019 19:05 Փողոցում հարձակվել, ծեծել էին փաստաբաններին, որոնց մեջ՝ նաև Ռուբեն Սահակյանը։
Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:30 Լևոն Քոչարյանը՝ Սարգիս Քլոյանի հայտարարության մասին։

Մեկնաբանություն

Դեկտեմբեր 21, 2018 12:54

Հասնել և անցնել Մեհրիբանին

Հասնել և անցնել Մեհրիբանին

Ադրբեջանը նախագահ ունի: Ազգանունը Ալիև, անունը՝ Իլհամ: Էս նախագահը կին ունի: Անունը Մեհրիբան, աղջիկ «վախտվա» ազգանունը՝ Փաշաև:

Ուրեմն էս Մահրիբանը Ադրբեջանի 1-ին փոխնախագահն է, հնարավոր բոլոր «յուղոտ» հիմնադրամների, այդ թվում՝ «Հեյդար Ալիևի» անվան հիմնադրամի նախագահը:

Մեհրիբանը բազմիցս ընտրվել է Միլի Մեջլիսի (իրենց Ազգային ժողովը) պատգամավոր: Նա «ձեռքի հետ» նաև ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների բարի կամքի դեսպան է:

Մեհրիբանը Ադրբեջանի 2-րդ դեմքն է, իսկ փաստացի՝ 1-ին դեմքը, քանզի ասում են, որ լրջորեն ազդում է ամուսնու՝ Իլհամի որոշումների վրա (փաշաևների կլանը ալիևների կլանից պակաս ազդեցիկ չէ):

Ադրբեջանում հաստատված խաղի այդ կանոնը բնական է, քանզի ավտորիտար ռեժիմը, այն էլ՝ մահմեդական մշակույթով համեմված, այլ բան չէր ենթադրում:

Հայաստանում նման բան չկա, քանզի մենք 1700 տարուց ավելի է, ինչ պետականորեն քրիստոնեական արժեհամակարգ ենք դավանում և այս տարվա մայիսից դարձել ենք սուպերժողովրդավարական երկիր, որտեղ որոշումները փողոցում են ընդունվում՝ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-ական լրջագույն քննարկումներից հետո:

Մենք ունենք հպարտ քաղաքացիներ, որոնք «դուխով» են ու չեն հանդուրժի Ադրբեջանի տիպի ավտորիտարիզմ ու մահմեդական բարքեր: Հայ ժողովուրդն իր գլխին չի հանդուրժի Իլհամ ու Մեհրիբան: Հպարտ քաղաքացիները բավարարվում են Նիկոլով ու Աննայով:

Մեզ մոտ ադրբեջանական խաղի կանոններ չեն կարող լինել, և հենց դա է պատճառը, որ մեզ մոտ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հոր անվան հիմնադրամ են բացել ու այդ հիմնադրամի ղեկավարումը վստահել Փաշինյանի կնոջը, այլ ընդամենը «Իմ քայլը» անունը կրող հիմնադրամ է բացվել: Նմանությունն այն է, որ մեզ մոտ էլ է պետության ղեկավարի կնոջը վստահվել հիմնադրամի կառավարումը, բայց դա տեղի է ունեցել հայ ժողովրդի որոշմամբ, իսկ ահա Ադրբեջանում Մեհրիբանին «Հեյդար Ալիև» հիմնադրամի ղեկավար են նշանակել նեղ ընտանեկան միջավայրում որոշում կայացնելիս:

Համ էլ մեզ մոտ ամեն ինչ, ի տարբերություն Ադրբեջանի, բաց է ու թափանցիկ: Օրինակ՝ վերջերս Փաշինյանի կինն այցելել էր Շվեյցարիա ու վերադառնալուն պես հայ ժողովրդին մանրամասն ներկայացրեց, թե ինչքան է «նստել» այդ այցը մեր պետության վրա: Պարզվում է, որ դեպի Շվեյցարիա ու հակառակ ուղղությամբ ծախսը կազմել է 6.130.000 դրամ կամ 12 հազար դոլարից մի փոքր ավելի: Բայց եթե հաշվի եք առնում այն հանգամանքը, որ Ա. Հակոբյանը կարողացել է այդ այցից տուն վերադառնալ 75.435.620,73 ՀՀ դրամով (ավելի քան 150 հազար դոլար), ապա տրամաբանական է դառնում, որ հպարտ քաղաքացիները անընդհատ ֆինանսավորեն Փաշինյանի կնոջ գործուղումները:

Ավելին՝ Հակոբյանին պետք է խնդրել, որ նա արտասահմաններից Հայաստան վերադառնա շատ կարճ ժամանակահատվածով, քանզի 1-ին 12 օգուտ է բերում մեր երկրին, երբ լինում է դրսում: Եթե մի գնալը «նստում» է 6 միլիոն, իսկ հետ գալուց արդեն ունենում ենք 75 միլիոն, ապա պետք է դա դարձնել ռազմավարական գիծ. աշխարհում այնքա՜ն շվեյցարիաներ կան: Էլ ո՞ւմ են պետք նախարարությունները, հարկայինն ու մաքսայինը, խորհրդարանն՝ ի վերջո, եթե կա «Իմ քայլը» հիմնադրամը, որի ղեկավարն, ի դեպ, նաև խաղաղասիրական առաքելություն է իրականացնում ու ակտիվորեն ներգրավված է Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում:

Մի խոսքով, պետք է ամեն ինչ անել, որ «Իմ քայլը» հիմնադրամը նորանոր լիազորություններով օժտվի ու դատելով ամենից՝ այդպես էլ արվում է (հետագայում արդեն սահմանադրորեն պետք է ամրագրել «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր ֆունկցիաները և լիազորել բոլոր ծանր գործերն այդ հիմնադրամին): Առաջին քայլը «Իմ քայլը» դաշինքի «խփած» տոկոսներն էին: Դրանից հետո «Իմ քայլը» դաշինքը կսպասարկի «Իմ քայլը» հիմնադրամին, որի ամեն մի այց, կրկնենք, 1-ը 12-ի օգուտ է բերում Հայաստանին: 1 դրամ ներդրում ես անում Աննա Հակոբյանի շրջագայության վրա և ստանում ես 12 դրամ հասույթ. լազա՜թ:

Դե թող «տրաքվի» Մեհրիբանը, ով ընդամենը նստած է ադրբեջանական նավթային ասեղի վրա, իսկ ահա մեր Աննան գովազդում է նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին պատկանող «Ալեքս տեքստիլի» արտադրանքը: Մեր Աննայի ամեն մի արտասահմանյան այցն օգուտ է Հայաստանին, իսկ ահա Մեհրիբանը մսխում է Ադրբեջանի փողերն ու դրսում «կայֆավատ» լինում: Պատճառն այն է, որ Ադրբեջանում քաղաքացիները հպարտ չեն, իսկ մեզ մոտ հպարտ են:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ  ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հունիս 19, 2019 09:27 Հանրության գիտակից հատվածը պետք է պաշտպանի սահմանադրականությունը։
Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Հունիս 18, 2019 12:36 «Թավշյա» տղաներն ու աղջիկներն այսօր իրար են ճղում «վոժդին» հավատարմության երդումներ տալու համար, բայց վաղը...
«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

Հունիս 18, 2019 10:00 Հայաստանի վարչապետն իրենից կախված ամեն ինչ արել է և անում է` «առաջ տանելու» Արցախի միջազգային մեկուսացումը լիակատար և վերջնական դարձնելու ադրբեջանական ծրագիրը։
Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 16:35 Չի բացառվում, որ վերջում չորքոտանիները հայտնվեն արդեն շենքի ներսում: Թեև տեսակետ կա, որ շատերն իրենց էշի տեղ դրած՝ վաղուց շենքից ներս են մտել:
Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Հունիս 17, 2019 11:40 ՔՊ ղեկավար կազմը նիկոլական «կուզովով» է և լևոնական «մատոռով»։
Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Հունիս 17, 2019 10:04 Անտրամաբանական ձևով «թռել» էին չամիչի գներն, ու կտրուկ իջել էր ոչխարի գինը։ Երեկ բոլորը սկսել էին յոնջա ման գալ ու փնտրել թանի բաղադրատոմսը։
ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Հունիս 16, 2019 08:50 Եթե հիմք ընդունենք Վահե Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականները, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ է։
«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

Հունիս 15, 2019 17:40 Սիրո և հանդուրժողականության կարգախոսով իշխանության եկած «թավշյա» առաջնորդին կից կառույցները դարձել են պատժիչ գործիքներ։
Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Հունիս 15, 2019 12:05 Ժողովրդի վստահությունը կնոջ սրտի պես փոփոխական մեծություն է, և որևէ լեգիտիմություն հավերժ չէ։
Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Հունիս 14, 2019 17:04 Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ:
Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Հունիս 14, 2019 08:46 Իշխանությունների պատրաստած սերիալը չստացվեց։ Գործն, իրոք, ջուր էր։
Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Հունիս 13, 2019 14:30 5–րդ շարասյունն ավելի վտանգավոր է ու վնասարար, քան ադրբեջանական դիվերսանտը կամ հանցագործը։
Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Հունիս 13, 2019 12:20 Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն այժմ նույն նավակի մեջ են և համատեղ են երկրում քաոս ստեղծում:
Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Հունիս 13, 2019 01:20 Նախ և առաջ իր` դատավորի շահերից է բխում ինքնաբացարկ հայտնել և գլուխն ազատել այս «գործից»։
Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Հունիս 12, 2019 14:45 Միջակ, նեղ ճակատով, Փաշինյանից ցածրահասակ ու տարիքով փոքր, շվոնդերական հատկանիշներով, մինչև ուղն ու ծուծը «գեղցի» և դատարկություն։
Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Հունիս 12, 2019 11:50 Դատավորը պետք է որդեգրի հետևյալ բանաձևը. «Եթե չգիտես՝ ինչպես վարվել, ապա վարվի՛ր օրենքով»։
Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Հունիս 12, 2019 00:31 Մի կողմից գործ ունենք բռնության պրոպագանդայի հետ, մյուս կողմից` սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին։
Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Հունիս 11, 2019 09:35 Փաշինյանի թիմը մտնում է միմյանց խժռելու փուլ։ Նման դեպքերում են ասում, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։
Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Հունիս 11, 2019 08:39 Ինչ-ինչ, բայց մի՛ բան Նիկոլը եւ իր բրիգադը շատ լավ յուրացրել են ...
Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Հունիս 10, 2019 23:20 Երբ շուստրի հարիֆ Մարուքյանն է խոսում հեղափոխությունից, հասկանում ես, որ քաղաքականությունն, իրոք, անբարոյական կողմեր ունի։