Քաղաքական

21.12.2018 14:19


Շեղեմ Ձեր տոնածառի հանդեսից (տեսանյութ)

Շեղեմ Ձեր տոնածառի հանդեսից (տեսանյութ)

Եկել եմ՝ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից, դուք խայտառակ եղաք, պարո՛ն Մարության:

Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում՝ նոր տոնածառը Երևանին նվիրաբերելու հարցի քննարկմանն իր ելույթում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«3 ամսվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում, պետք է նշեմ, որ ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել ձեր աշխատանքից, քան իրականությունն է: Այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց Դուք այդպես էլ լուծում չեք տվել»,- նշեց նա:

Անի Սամսոնյանը հայտնեց, որ երկու նամակ է գրել քաղաքապետին և երկուսի դեպքում էլ ստացել է անհասկանալի պատասխաններ: Առաջին նամակով նա խնդրել էր համատեղ հանդիպում կազմակերպել կրթության և գիտության նախարարի, իր և այն ուսուցիչների միջև, որոնք անարդարացիորեն նվաստացվել և վիրավորվել են քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետից:

«Այս հարցի վերաբերյալ խայտառակ եղան հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, կրթության փոխնախարարը, խայտառակ եղաք նաև Դուք, պարո՛ն Մարության, որովհետև ես այստեղ ելույթ ունեցա, հարց բարձրացրի, որ Դուք պետք է հեռացնեք այդ անէթիկա պաշտոնյային, բայց նա մինչև հիմա չի հեռացվել: Եվ իմ բերած փաստերին ոչ մի հակափաստարկ չի բերվել: Ինչո՞ւ չեք հեռացնում Աննա Ստեփանյանին»,- ասաց Անի Սամսոնյանը:

Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքապետի հայտարարությունները և գործողությունները միմյանց չեն համապատասխանում: Նա նկատեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում տեղ էր գտել աղբահանության երկրորդ օպերատորին ներգրավելու կետը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը