Աշխարհ

24.12.2018 18:50


Վրաստանից մանդարինի արտահանումը կազմել է 23,720 տոննա

Վրաստանից մանդարինի արտահանումը կազմել է 23,720 տոննա

Դեկտեմբերի 24-ի տվյալների համաձայն, Վրաստանից մանդարինի արտահանումը կազմել է 23,720 տոննա:

Նշանակալի է, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 18,250 տոննա: Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը՝ ընդգծելով, որ այս տարի ցիտրուսի բերքի որակը բավական բարձր է, արտահանումն էլ մեծ։

Արտահանման հիմնական երկրներ են շարունակում մնալ Ռուսաստանը (15,240 տոննա), Ուկրաինան (5283), Հայաստանը (2,578 տ), այնուհետև Ղազախստանը (138), Ուզբեկստանը (261), Բելառուսը (120), Ղրղըզստանը (60) և Լատվիան (40):

Մանդարինի գինը 0.40-ից 0.70 լարի է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը