Մեկնաբանություն

Դեկտեմբեր 28, 2018 20:15

Փաշինյանը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին ու անձամբ Պուտինին. ո՞րն է Հայաստանի ու Արցախի շահը

Փաշինյանը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին ու անձամբ Պուտինին. ո՞րն է Հայաստանի ու Արցախի շահը

Ասել, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցը անարդյունավետ էր, նշանակում է ոչինչ չասել: Դա ձախողում էր բոլոր առումներով: Այդ այցից կմնա միայն «վարչապետ Փաշինյան» գրությամբ բաճկոնը (սա հոգեվերլուծության առարկա է), ինքնաթիռի ծախսը և ուրիշ ոչինչ:

Եթե մինչև խորհրդարանական ընտրությունները Կրեմլը քաղաքավարություն էր ցուցաբերում և պահպանում միջպետական արարողակարգը, ապա դեկտեմբերի 9-ից հետո ռուսները շրջանցում են Փաշինյանին ու դիմում Հայաստանի և Արցախի հանրությանը:

Կրեմլի մեսիջը հետևյալն է. «Մենք ընդունում են հայ ժողովրդի որոշումը՝ մերժել Սերժ Սարգսյանին:

Ողջունում ենք նաև «սիրո և հանդուրժողականության» կարգախոսով տեղի ունեցած հեղափոխությունը, բայց երբ տեսնում ենք, որ տեղի է ունենում հակառակը, մենք չենք կարող լռել, քանզի հարավկովկասյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար:

Մենք՝ ի դեմս Հայաստանի, շահագրգռված ենք կոմպետենտ ղեկավարությամբ ռազմավարական գործընկեր պետություն ունենալ, այլ ոչ թե պետական կառավարումը փողոցային «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երի հետ շփոթողների խմբակի ձեռքում հայտնված պետություն:

Փաշինյանի կառավարումը վտանգում է ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ ՌԴ շահերը տարածաշրջանում:

Որոշումը հայ ժողովրդինն է, բայց մենք մեր պարտքն ենք համարում զգուշացնել և հիշեցնել, որ պետական շահը պետք է վեր լինի մասնավոր շահից»:

Երեկ տեղի ունեցած հանդիպումը և դրան հաջորդած Փաշինյանի կցկտուր «լայվային» մեկնաբանությունները պարզորոշ ցույց տվեցին, որ մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ՀՀ-ՌԴ հարաբերությունները «թավշյա» լիդերի պատճառով ոչ միայն սառել են, այլ նաև շուտով վերածվելու են բացահայտ թշնամականի՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Պատահական չէ, որ Բաքվում շփում են ձեռքները և հանգիստ նստած հետևում Փաշինյանի սխալներին, որոնք մեկը մյուսի հետևից են արվում: Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ սպասում են, թե երբ են վերջնականապես լարվելու հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի պատճառով ու անցնեն գրոհի:

Ցավալին այն է, որ Փաշինյանը փոխարենը հետևություն անի և ճիշտ որոշումներ կայացնի, շարժվում է անձնական կապրիզներով ու հիվանդագին պատկերացումներով: «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսով հեղափոխություն արած ու քաղաքական վենդետա չանելու խոստում տված Փաշինյանը կալանավորում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Փաշինյանի այդ անձնավորված «բզիկը» թշնամացնում է մեզ ՀԱՊԿ տարածքում ու հարուցում ոչ միայն Քոչարյանի հետ անձնական մտերմություն պահպանող Պուտինի, այլ նաև կազմակերպության անդամ մյուս պետությունների ղեկավարների զայրույթը:

Նախկին նախագահի կալանավորումը նախադեպ չունի հետսովետական տարածքում, և Փաշինյանն իր այդ քայլով առաջացնում է թշնամանք Հայաստանի հանդեպ՝ մեզ համար ապահովելով զրո դաշնակիցներ: ՀԱՊԿ-ում մենք դարձել ենք օտար յուրայինների մեջ, իսկ Փաշինյանը միջտեսակային ու դասակարգային թշնամի է մյուս լիդերների համար: Փոքրիկ Հայաստանը, ըստ այդմ, դրվել է զոհասեղանին՝ մեկ մարդու փառասիրության, ֆյուրերիկության, հոգեբանական տվայտանքների ու իդեա-ֆիքսի պատճառով:

Պուտինն արդեն ուղիղ խոսքով է հասկացնում Փաշինյանին, որ նա դադարեցնի Քոչարյանի հետապնդումը, սակայն «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը պատրաստ է քիրվայություն անել անգամ Ալիևի հետ, բայց չդադարեցնել ՀՀ 2-րդ նախագահի հետապնդումը: Սա արդեն ոչ թե արկածախնդրություն ու չորկողություն է, այլ լրիվ այլ որակման ենթակա պահվածք:

Նոր տարվա կապակցությամբ Քոչարյանին Պուտինի հղած շնորհավորանքը ուղղակի «մեսիջ» էր Փաշինյանին: Մոսկվայում էլ գիտեն, որ Փաշինյանն ուղղակիորեն միջամտում է դատարանների որոշմանը և հորդորում են նրան կայացնել Քոչարյանի ազատ արձակման վիճռ: Փաշինյանը դա այսօր չարեց (դատարանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ նիստը հետաձգել է մինչև հունվարի 9-ը, որպեսզի Փաշինյանի կապրիզը բավարարի, բայց դե դատարանին էլ մեղադրել պետք չէ, քանզի այդ կառույցը, դատելով գաղտնալսումներից, գործում է ահռելի ճնշումների ներքո)՝ դրանով իսկ պատերազմ հայտարարելով Ռուսաստանին ու անձամբ Պուտինին: Այսինքն՝ Փաշինյանը գերադասեց անձնական կապրիզն ու շահը պետական շահին, այն էլ՝ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների, գազի գնի բանակցությունների ու Իրանի մասով ամերիկացիների գերակտիվացման պայմաններում: Թե ինչ հետևանքների սա կարող է բերել, մի քանի անգամ արդեն տեսել ենք:

Ի դեպ, պատմությունից դասեր չքաղելը ծանրագույն մեղադրանք է պետության ղեկավարի համար, և նա չի կարող հետագայում խուսափել կոնկրետ պատասխաններ տալու պարտավորությունից:

Պատմությունից դասեր չքաղելու հետևանքները նման դեպքերում լինում են շատ ծանր առաջին հերթին անհեռատես ղեկավար ունեցող պետության համար: Ու պետք չէ հետագայում մեղադրել ռուսներին կամ ամերիկացիներին: Խնդիրը Հայաստանի ներսում է:

Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը ղեկավարող անձը, սեփական հաշվարկներից ու շահերից ելնելով, Հայաստանը դարձնում է Ռուսաստանի թշնամի, այն էլ՝ թշնամական Թուրքիայի ու Ադրբեջանի հարևանության պայմաններում: Հարց է առաջանում՝ ո՞րն է Հայաստանի ու Արցախի շահը Փաշինյանի այս քայլերից: Դրանք պարզապես չկան: Կան միայն վնասներ:

Միայն մեկ հարց է մնում բաց՝ Նիկոլ Փաշինյանն այս ամենն անում է անփորձության, հոգեբանական բարդույթների ու դիլետանտությա՞ն պատճառով, թե՞ կա հատուկ ծրագիր, ամեն ինչ մտածված է արվում, և մենք գործ ունենք լրիվ այլ պատմության հետ: Սա միայն «հերձումը» ցույց կտա: Եվ այն ցավոտ է լինելու: Մնում է հուսալ, որ Հայաստանն ու Արցախն այս ընթացքում կդիմանան:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Մարտ 19, 2019 20:20 Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Քո լեզուն քո թշնամին է» ձևակերպումը:
Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները

Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները

Մարտ 18, 2019 18:55 Թե ինչու են հեղափոխականները առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում Լֆիկի նկատմամբ, կարելի է կռահել: Թե ինչու է վերջինս սիրով լցված հեղափոխականների նկատմամբ, դա էլ դժվար չէ կռահել:
Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Մարտ 18, 2019 15:41 Բադալյանն իր գրառմամբ անկեղծացել էր ու Թումանյանի հայտնի ստեղծագործության հերոս Գիքորի պես տան խոսակցությունն արտացոլել ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Մարտ 18, 2019 12:00 «Ո՛չ, ո՛չ»–ի արդյունքում մենք դաշնակից ենք կորցնում, նորը չենք գտնում ու բոլորի համար դառնում անվստահելի։
Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մարտ 15, 2019 15:52 Ամեն մի հեղափոխական թիմ իր մեծ ու փոքր վիշինսկիներն ու ենիչերիներն ունի:
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Մարտ 15, 2019 12:04 Սրանք «աբիժնիկների», բոմժերի ու նախկին հաճախորդների իշխանություն են ձևավորել, քանզի իրենք են այդպիսին։
ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

Մարտ 14, 2019 19:00 «Թավշյա հեղափոխությունը» յուրօրինակ ցեղասպանություն իրականացրեց: Քաղաքացիական ակԾիվիստը՝ որպես տեսակ,՝ վերացավ:
«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

Մարտ 14, 2019 10:55 Միայն հեղափոխական Լֆիկով գարուն չի գա։ ... Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս նեոբոլշևիկյան էքսպերիմենտին։
Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Մարտ 13, 2019 16:50 Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական կուսության» շրջանն ավարտվեց։ Մտնում ենք բանակցային տուրբուլենտության շրջան։
Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Մարտ 13, 2019 16:25 Հիմա Փաշինյանը կազանյան գործընթացի շրջանակներում է բանակցելու: Իսկ դա նշանակում է, որ նա հետ է կանգնում իր նախկին հայտարարություններից:
Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Մարտ 12, 2019 11:50 Ամուլսարի հանքի ոդիսականը բազմաթիվ հարցեր է առաջացնում, իսկ կառավարության անգործությունը՝ կասկածներ։
Նիկոլը սխալվեց ...

Նիկոլը սխալվեց ...

Մարտ 11, 2019 13:35 Նախորդ տարի իշխանափոխությունը տեղի ունեցավ խոստման ու դրա չկատարման պատճառով։ Հիմա խոստումից խուսափում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի ռազմավարական նշանակության հարցում։
«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

Մարտ 11, 2019 11:50 Արևմտյան կառույցների ու գրանտատուների համար կան լավ ու վատ, սև ու սպիտակ քաղակտիվիստներ։
«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

Մարտ 10, 2019 17:32 «Հեղափոխականների» վերջին հանգրվանը հակակոռուպցիոն «պայքարիստ» դառնալն է։
Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Մարտ 10, 2019 15:35 Համանախագահների հայտարարությունը Փաշինյանին բերում է պատասխանատվության դաշտ, ինչից «ժողովրդի վարչապետն» ամեն կերպ փախչում էր։
Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Մարտ 10, 2019 10:45 Երբ Տեր–Պետրոսյանը խոսում է Փաշինյանի անվտանգությունից, դա հուշում է, որ քաղաքական սպանությունների տարիներին նախագահ եղածի մտքով նաև սադրանք է անցնում։
Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Մարտ 09, 2019 12:55 Եթե մարդ չունի «իզմեր», ապա նրա գլխավոր «իզմը» դառնում է, այսպես ասած, դատարկիզմը։
Ո՞ւմ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Ո՞ւմ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Մարտ 06, 2019 16:23 Փաշինյանի ներկայիս թիմը բաժանված է երկու մասի: Նրանց պայմանականորեն կարելի է բաժանել տեղացիների ու սորոսականների:
«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»

«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»

Մարտ 05, 2019 01:15 Փաշինյանը հանուն իշխանության պահպանման մահապարտ դառնալու ճանապարհն է ընտրել:
Առաջարկ Արայիկ Հարությունյանին (ցանկ)

Առաջարկ Արայիկ Հարությունյանին (ցանկ)

Մարտ 04, 2019 13:34 Փոխել պետք է ամեն ինչ՝ մարդկանց, հիմնը, պատմությունը, ժողովրդին։