Աշխարհ

02.01.2019 00:09


«Արսենալը» տարին սկսեց «Ֆուլհեմի» նկատմամբ հաղթանակով (տեսանյութ)

«Արսենալը» տարին սկսեց «Ֆուլհեմի» նկատմամբ հաղթանակով (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալեց «Ֆուլհեմին» և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Ունայ Էմերիի սաներից մեկական գոլով աչքի ընկան Գրանիտ Ջական, Ալեքսանդր Լակազետը, Աարոն Ռեմսին և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Աբուբակար Կամարան։

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ֆուլհեմը» մնաց 14 միավորով 19-րդ տեղում։

Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ոտնաթաթի վնասվածքից և հայտավորված չէր խաղին։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Արսենալ»-«Ֆուլհեմ»՝ 4։1
Գոլերը՝ Ջակա 25՛, Լակազետ 55՛, Ռեմսի 79՛, Օբամեյանգ 83՛ - Կամարա 69՛

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը