Քաղաքական

Հունվար 03, 2019 22:55

Նարեկ Սարգսյանի արտահանձնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

Նարեկ Սարգսյանի արտահանձնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են։ «Ազատության» հետ զրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա։

«Դեկտեմբերի 28-ին հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել»,-հավելեց Խաչատրյանը:

Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի համաձայն, այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե այս դեպքում Հայաստանը արտահանձնման դիմում չներկայացնի, Պրահայի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել։ Արտահանձնման ժամկետը լրանում է հունվարի կեսին։

Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է նախնական կալանքի տակ:

Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանինմեղադրանք են ներկայացրել անցած ամռանը, երբ Երևանի կենտրոնում գտնվող նրա բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութ էին հայտնաբերել։

Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն, նրան մեղադրանք ՝ առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակաով կամ դրանց ապօրինի իրցնելու հատկանիշներով։

Նարեկ Սարսգյանին պատկանող բնականարում իրավապահները հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ և զենքեր։

Բացի այս, Ազգային անվտանգության ծառայությունն էր հաղորդել, որ դեռևս 2013-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել։

ԱԱԾ աշխատակիցները Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում անցած ամռանը կատարած խուզարկության հետևանքով հայտնաբերել էին նկարները, ինչպես նաև 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր։

Այս խորագրի վերջին նյութերը

Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե ՝ բացատրություն տալու

Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե ՝ բացատրություն տալու

Հունվար 23, 2019 21:00 Հարուցված քրեական գործի շրջանակներում։
Ֆինլանդիայի նախագահը ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ է տեսնում

Ֆինլանդիայի նախագահը ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ է տեսնում

Հունվար 23, 2019 16:57 Ֆինլանդիան ամբողջությամբ աջակցում է ընթացիկ գործընթացներին։
ՌԴ նախագահի օրակարգում Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

ՌԴ նախագահի օրակարգում Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Հունվար 23, 2019 15:45 ՌԴ նախագահի մոտ ուրբաթը հագեցած օր է։
Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Հունվար 23, 2019 14:59 Անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի քրեական գործին:
Փաշինյանը պատմել է Ալիևի հետ իր հանդիպման մասին (տեսանյութ)

Փաշինյանը պատմել է Ալիևի հետ իր հանդիպման մասին (տեսանյութ)

Հունվար 23, 2019 14:59 Անդրադարձել է նաև պարգևավճարների թեմային։
Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա ազդել է Քոչարյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը

Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա ազդել է Քոչարյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը

Հունվար 23, 2019 13:33 «Եթե հայ-ռուսական հարաբերությունները խախտվեն, այլ ուժեր կարող են ներխուժել երկիր»։
Կոռումպացվածներին փոխարինել են շատախոսները. Սեմյոն Բաղդասարով

Կոռումպացվածներին փոխարինել են շատախոսները. Սեմյոն Բաղդասարով

Հունվար 22, 2019 21:34 «Եթե ժամանակին ոչինչ չփոխվի՝ նրանք հայ ժողովրդին ծայրահեղության կհասցնեն»։
ԵԽԽՎ գնահատականը Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին

ԵԽԽՎ գնահատականը Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին

Հունվար 22, 2019 20:47 Զեկույցը մանրամասն անդրադառնում է նախընտրական և հետընտրական շրջաններին:
Հայաստանը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել է գազի ներքին սակագները պահպանելու հարցում. Փաշինյան

Հայաստանը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել է գազի ներքին սակագները պահպանելու հարցում. Փաշինյան

Հունվար 22, 2019 20:45 «Գազպրոմ»-ը գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին:
ՀՅԴ-ի հետ պատրաստ ենք համագործակցության

ՀՅԴ-ի հետ պատրաստ ենք համագործակցության

Հունվար 22, 2019 18:14 Նիկոլ Փաշինյանի ամբողջական ուղերձը։
Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր (տեսանյութ, լրացված)

Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր (տեսանյութ, լրացված)

Հունվար 22, 2019 17:35 Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանվել է։
«Թե ինչու է Փաշինյանն ընկել Քոչարյանի հետևից, ժամանակին կպարզվի». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Թե ինչու է Փաշինյանն ընկել Քոչարյանի հետևից, ժամանակին կպարզվի». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Հունվար 22, 2019 16:32 Կարող է՝ Փաշինյանը մի մեծ նախագծի մի փոքր հատվածն է միայն։
Ռոբերտ Քոչարյանի հայցը բավարարվել է. 1in.am-ը հերքում կտպագրի

Ռոբերտ Քոչարյանի հայցը բավարարվել է. 1in.am-ը հերքում կտպագրի

Հունվար 21, 2019 16:40 Նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

Հունվար 21, 2019 15:16 «Twitter»-ի իր էջում գրել է դեսպան Ֆարնուորթը։
«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի համար վստահելի գործընկեր». Լուկաշենկո

«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի համար վստահելի գործընկեր». Լուկաշենկո

Հունվար 21, 2019 13:25 Ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը: