Աշխարհ

03.01.2019 23:05


Ղազախստանում սպանություն է տեղի ունեցել ռեստորանում․ կասկածյալներից երեքը հայեր են (տեսանյութ)

Ղազախստանում սպանություն է տեղի ունեցել ռեստորանում․ կասկածյալներից երեքը հայեր են (տեսանյութ)

Ղազախստանում` Կարագանդա քաղաքում, տեղի ունեցած սպանությանն ազգամիջյան թշնամանքի երանգ տալ պետք չէ։ Այս մասին գրված է Ղազախստանում Հայաստանի դեսպանատան հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Ավելի վաղ Ղազախստանի ԶԼՄ–ները հայտնել են, որ սպանության կասկածյալներից երեքը հայեր են։

«Խորապես ցավում ենք մարդկային կյանք խլած ողբերգական դեպքի համար։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին և մտերիմներին։ Համոզված ենք, որ քննչական մարմինները կպարզեն դեպքի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն օրենքի համապատասխան»,–գրված է հայտարարության մեջ։

Դեսպանատունն ընդգծում է, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ հարգանքով են վերաբերվում ազգային փոքրամասնություններին։

Ղազախստանի ԶԼՄ–ների հրապարակումների համաձայն` փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Կարագանդայի 23-ամյա բնակիչը մահացել է դանակի ստացած հարվածներից: Ոստիկանության աշխատակիցների անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Մալխասյան Թորգոմը, Մալխասյան Սոխակը և Նադիրբեկով Քաիրը։ Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը