Գործ N° մարտի 1 (տեսանյութ)

Գործ N° մարտի 1 (տեսանյութ)

Հունվար 19, 2019 21:27 Հայտնի լրագրող Ռոման Բաբայանի՝ Մարտի 1-ի դեպքերի մասին պատմող ֆիլմը։
Ինչու և ինչից է անհանգստացած Փաշինյանը․ 7or TV

Ինչու և ինչից է անհանգստացած Փաշինյանը․ 7or TV

Հունվար 19, 2019 11:48 Փաշինյանին մտահոգում են իր և Սերժ Սարգսյանի, ՔՊ-ի ու ՀՀԿ-ի նույնացումները։

Մեկնաբանություն

Հունվար 06, 2019 13:55

Դեբիլիզմը որպես պետական գաղափարախոսություն կամ «թավշյա» Շվոնդերի արկածները (տեսանյութ)

Դեբիլիզմը որպես պետական գաղափարախոսություն կամ «թավշյա» Շվոնդերի արկածները (տեսանյութ)

Նախատոնական աղմուկի մեջ նոր իշխանությունները սղացրեցին ու լղոզեցին գազի գնի թեման:

Շատերի ուշադրությունից վրիպեց դրան նախորդած քարոզը: Գնի թանկացումը ներկայացվում էր որպես հաղթանակ:

«Զիջեցինք գնում, բայց պաշտպանեցինք ինքնիշխանությունը»,-դեմագոգիկ ձևով քարոզում էին «թավշյա» տղաներն ու աղջիկները:

Վաղն էլ կարող են այլ՝ շատ ավելի կարևոր բան զիջել ու հետո դա ներկայացնել որպես ինքնիշխանության պաշտպանում ու հաղթանակ:

Ի՞նչ է սա՝ դեբիլության սրբացո՞ւմ, թե՞ դեբիլացման քաղաքականություն:

Դեբիլիզմը և մեր օրերի Շվոնդերը

Հայաստանում ինչպիսի իշխանական կուսակցություն սարքվում է, վերջում ՀՀՇ ենք ստանում: Դե իսկ ՀՀՇ-ն էլ իր հերթին պահպանել էր բոլշևիկյան բոլոր վատ ավանդույթները՝ դրան գումարելով «տեղական առանձնահատկությունները» և ստանալով նեոբոլշևիզմ:

Հայաստանում ինչպիսի հեղափոխություն էլ արվում է, վերջում բոլշևիկյան ենք ստանում: Բացառություն չկազմեց նաև «թավշյան»:

Էլ ի՞նչ հեղափոխություն՝ առանց սեփական շարիկովների ու Շվոնդերի:

Շարիկովները հիմնականում հայտնվել են խորհրդարանում: Նորաթուխ պատգամավորները հիմնականում ՀՀՇ-ի ու 2008-ին տեղի ունեցած խժդժությունների թերմացքն են: Իրենք կարող է նույնիսկ չիմանան այդ մասին այնպես, ինչպես Շարիկովը կարող էր չիմանալ, թե ինչպես է շնից մարդանման դարձել:

Ինչ մնում է «մեր» Շվոնդերին, ապա դրա դերին ամենաշատը սազում է նախկին պատգամավորներից մեկի դիպուկ բնորոշմանն արժանացած Դանիել Իոաննիսյանը: Սրա վերջին արկածները տեղի ունեցան տոներից առաջ:

Գազի գնի թանկացումից առաջ սա մի դեմագոգիկ ու դեբիլական հարցում ներկայացրեց իր ՖԲ էջում: Հարցում, որը կվիրավորեր ցանկացած բանական մարդու ինտելեկտը, բայց քանի որ դեբիլիզմը կամաց-կամաց դառնում է պետական գաղափարախոսություն, ուստի Շվոնդեր-Դանիելը դեռ կարող է շարունակել իր արկածները:

«Մի կարևոր հարց, որ պիտի կողմնորոշվենք.

Պատրա՞ստ ենք արդյոք գազի դիմաց ավել վճարել, որպեսզի Ռուսաստանը չխառնվի Հայաստանի ներքին գործերին (այդ թվում՝ Քոչարյանի գործի քննությանը)»,-հարցում-քարոզ էր կազմակերպել Դանիելը դեկտեմբերի 30-ին՝ գազի թանկացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մեկ օր առաջ: Այսինքն՝ Դանիելի միջոցով գնի թանկացման անոնս ու միաժամանակ՝ արդարացում էին ներկայացրել հպարտ քաղաքացիներին: Մտահոգիչն այն է, որ եթե ընտրվել էր այդպիսի տեխնոլոգիա, նշանակում է՝ իրենք իրենց ընտրազանգվածին լավ գիտեն, իսկ եթե լավ գիտեն, ապա դա սարսափելի է:

Ըստ Դանիելի հրապարակած թվերի՝ 63 տոկոսն «այո» էր ասել թանկացմանը, միայն թե Ռուսաստանը չխառնվի ՀՀ ներքին գործերին (Ռուսաստանն այս շրջանակների կողմից «բոբո» է ներկայացվել շատ վաղուց, որպեսզի հետո այդ «բոբոյին» իբր թե չզիջելը ներկայացվի որպես մեծ հաղթանակ և հաջողութուն համարվի անգամ պետականության կորուստը՝ «բոբոյին» չզիջելու գնով):

Մի կողմ թողնելով այդ հարցման տոկոսների պահը՝ նկատենք, որ եթե «թավշյա» առաջնորդներն ու իրենց քարոզիչները այսպիսի տեխնոլոգիաներով են շփվում իրենց ընտրազանգվածի հետ և եթե ընտրազանգվածն այսպիսի հարցումների կոդերով է առաջնորդվում, ապա կարող ենք պնդել, որ Հայաստանում դեբիլիզմը դարձել է պետական գաղափարախոսություն:

Իսկ եթե հարցին մոտենանք ազգային անվտանգության տեսանկյունից, ապա նմանատիպ մտածողությունը ուղղակի սպառնալիք է մեր երկրին ու տեղավորվում է «Թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը» բանաձևի մեջ:

Մենք այս Շվոնդերի դեբիլական հարցմանն ուշադրություն չէինք դարձնի, եթե սա չհավակներ լուրջ դերակատարման ու լրջորեն չֆինանսավորվեր հայտնի շրջանակների կողմից:

Նման դեբիլական հարցումները նաև մտածողություն են բացահայտում: Առաջ է քաշվում կեղծ երկընտրանք ու առաջարկվում է կեղծ լուծում: Արանքում էլ օգտագործվում է «ինքնիշխանություն» բառը, որպեսզի բոլոր բանական հակափաստարկները խամրեն այդ բառի համեմատ, բայց իրականում հենց ինքնիշխանությանն են սրանք հարվածում դեբիլիզմի քարոզչությամբ:

Վաղը կարող են ասել, թե բա համաձա՞յն եք Արցախը հանձնել կամ Իրանի հետ սահմանը փակել, բայց փոխարենը Ռոբերտ Քոչարյանին պահել բանտում ու պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից: Սասուն Միքայելյանի հավաքած թվերը ռեյտինգային ընտրակարգով և «Իմ քայլը» դաշինքի ստացած 70 տոկոսը ցույց են տալիս, որ...

Հետո էլ ասում են, թե նոր իշխանություններն «իզմեր» չունեն: Ունե՛ն: Շվոնդեր-Դանիելը ներկայացրել է այդ «իզմը»:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Արարատ Միրզոյան. վերադարձ դեպի անցյալ (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Արարատ Միրզոյան. վերադարձ դեպի անցյալ (տեսանյութ)

Հունվար 18, 2019 20:40 Ի՞նչ է սա՝ Հայաստանում հյուսիսկորեական քաղաքական մշակույթի ներդրո՞ւմ, թե՞ բարձր ակնկալիքներով կրեդիտ Նիկոլ Փաշինյանին:
Ի՞նչ սկզբունքով է բանակցում Հայաստանն Արցախի հարցով

Ի՞նչ սկզբունքով է բանակցում Հայաստանն Արցախի հարցով

Հունվար 18, 2019 12:30 «Հայաստանը չի բանակցելու Արցախի հարցով» ձևակերպումից հետո ինտենսիվ բանակցություններ վարելը նշանակում է Ադրբեջանին հանձնել նախաձեռնությունը:
«Թավշյա» երջանկության 3 բանալիները (տեսանյութ)

«Թավշյա» երջանկության 3 բանալիները (տեսանյութ)

Հունվար 17, 2019 22:25 Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը տգիտությունն է: Տգիտությունն է ծնում աղքատություն, պետության թուլություն և պարտություն:
Դավիթ Անանյանի ուշագրավ արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը (տեսանյութ)

Դավիթ Անանյանի ուշագրավ արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը (տեսանյութ)

Հունվար 17, 2019 16:30 Դավիթ Անանյանը ակամայից բացահայտել է տնտեսության վրա փաշինյանական պոպուլիզմի բացասական հետևանքները:
Հակաիրանական գիծը փաշինյանենց մոտ պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն

Հակաիրանական գիծը փաշինյանենց մոտ պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն

Հունվար 16, 2019 21:18 Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս «թավշյա» էքսպերիմենտին:
Ինչու և ինչից է անհանգստացած Փաշինյանը (տեսանյութ)

Ինչու և ինչից է անհանգստացած Փաշինյանը (տեսանյութ)

Հունվար 16, 2019 12:10 Փաշինյանը նյարդայնանում է, որ իր իշխանության դեմ և՛ փողոցում, և՛ տեղեկատվական դաշտում հիմա կիրառվում է այն նույն տեխնոլոգիան, որը նա կիրառել էր:
Փողոց փակելու լիազորագիրը

Փողոց փակելու լիազորագիրը

Հունվար 16, 2019 00:30 Մենք պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ «քուչա»:
Փախուստ անցյալից (տեսանյութ)

Փախուստ անցյալից (տեսանյութ)

Հունվար 15, 2019 14:05 Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային ԲՀԿ-ական թեկնածուին ԱԺ փոխխոսնակ դարձնելը, այլ ոչ թե ընդամենը ամիսներ առաջ դաշինքային գործընկեր ԼՀԿ-ականի օգտին քվեարկելը:
Հին Հայաստանի վերջին խորհրդարանը

Հին Հայաստանի վերջին խորհրդարանը

Հունվար 15, 2019 10:45 Եթե հիշենք, թե ինչեր էին խոսվում «թավշյա» օրերին ու «թավշյա» հարթակներից նախորդ տարվա ապրիլ-մայիսին, ապա կարող ենք ասել, որ այժմ ունենք հակահեղափոխական իշխանություն:
Ինչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին

Ինչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին

Հունվար 14, 2019 17:05 Փաշինյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում նախադեպը չունեցող խնդիրներ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում:
Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը (տեսանյութ)

Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը (տեսանյութ)

Հունվար 14, 2019 16:02 Բա էն վախտ խի՞ չէիք բան ասում, որ սերժենց խաշ ուտելու կամ քեֆերի մասին էին գրում թերթերը, այդ թվում՝ «Հայկական ժամանակը»:
Խորհրդարանական կրկեսը մեկնարկեց (տեսանյութ)

Խորհրդարանական կրկեսը մեկնարկեց (տեսանյութ)

Հունվար 14, 2019 12:30 «Դուխով» Փաշինյանի, օրենսդիր-սեփականատեր Ծառուկյանի ու «կլասիկ» Մարուքյանի ղեկավարած ուժերից ձևավորված խորհրդարանից այլ բան չէր էլ կարող սպասվել:
«Շվոնդերն»՝ ընդդեմ «Լենինի ախռանիկի» (տեսանյութ)

«Շվոնդերն»՝ ընդդեմ «Լենինի ախռանիկի» (տեսանյութ)

Հունվար 14, 2019 10:35 Արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան կառույցներն, իրոք, աջակցել ու շարունակում են աջակցել Փաշինյանին, բայց դա չի խանգարում ամերիկացիներին «փչացնել» Փաշինյանին:
Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում Ալիևի հետ բանակցությունների փաստը (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում Ալիևի հետ բանակցությունների փաստը (տեսանյութ)

Հունվար 13, 2019 10:25 Նիկոլ Փաշինյանը զոհ գնաց տարիներ շարունակ Արցախի հետ կապված տեղեկատվական դաշտում շրջանառվող կեղծ թեզերին:
Խորհրդարանի նոր դեմքերը. աներձագ, զարմիկ, խնամի, ծանոթ, բարեկամ և վարորդ (տեսանյութ)

Խորհրդարանի նոր դեմքերը. աներձագ, զարմիկ, խնամի, ծանոթ, բարեկամ և վարորդ (տեսանյութ)

Հունվար 11, 2019 16:45 Ժողովրդական զարմիկը, «թավշյա» աներձագը և ոչ բռնի թիկնապահը: Ահա այսպիսի տեսք ունի «թավշյա» խորհրդարանը:
Ովքեր և ինչ խորհուրդ են տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ովքեր և ինչ խորհուրդ են տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Հունվար 11, 2019 10:10 Հետաքրքիր կլիներ տարվա ամփոփագրերում տեսնել, թե որքանով է 2018-ին ավելացել ոչխարների գլխաքանակը 2017-ի համեմատ:
Տիգրան Ավինյանն ընդունե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն ընդունե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է (տեսանյութ)

Հունվար 10, 2019 13:20 Տիգրան Ավինյանն, ի դեմս իր ապագա խորհրդականի, փաստացի փոխվարչապետ աշխատող է փնտրում, այն էլ՝ «նախորդ հանցավոր ռեժիմը» ներկայացնողների շրջանակից:
Կադրերը ոչինչ չեն որոշում

Կադրերը ոչինչ չեն որոշում

Հունվար 10, 2019 11:25 Կառավարության ձևավորումից հետո մենք ունենալու ենք ոչ թե նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Ինչու է Հայաստանում էժանացել բենզինը, և ինչ կապ ունի դրա հետ Փաշինյանի կառավարությունը (տեսանյութ)

Ինչու է Հայաստանում էժանացել բենզինը, և ինչ կապ ունի դրա հետ Փաշինյանի կառավարությունը (տեսանյութ)

Հունվար 09, 2019 11:25 Բենզինն ու բանանն էժանացել են բոլ-բո՛լ, Շնորհակալությո՛ւն քեզ, Փաշինյա՛ն Նիկոլ:
Փաշինյանի որոշակի խոստումներն ու սպառողի անորոշ ապագան (տեսանյութ)

Փաշինյանի որոշակի խոստումներն ու սպառողի անորոշ ապագան (տեսանյութ)

Հունվար 08, 2019 13:10 Իշխանությունն այժմ փողոցից պետք է տեղափոխվի կաբինետ ու աշխատի: Եկել է հայտարարություններին ու խոստումներին տեր կանգնելու ժամանակը:

Գործ N° մարտի 1 (տեսանյութ)

Հունվար 19, 2019 21:27