Աշխարհ

06.01.2019 21:58


Հայերի մասնակցությամբ սպանությունից հետո Ղազախստանում ցույցեր են (տեսանյութ)

Հայերի մասնակցությամբ սպանությունից հետո Ղազախստանում ցույցեր են (տեսանյութ)

Հունվարի 6-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են տեղի ունենում՝ ի նշան հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ բողոքի: Հանրահավաքին մասնակցում են հարյուրավոր ղազախներ։ Ցույցի տեսանյութը հրապարակվել է Youtube-ի ԲԱՍԵ (БАСЕ) ալիքում:

Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում: Նրանք պահանջում են, որ սպանության առթիվ անկողմնակալ հետաքննություն վարվի:

Այնտեղ, որտեղ հավաքվել են քաղաքացիները, կենտրոնացած են հատուկ նշանակության զորքեր, տանիքներին կանգնած են դիպուկահարներ:

Կարագանդայում ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության հաջորդ օրը սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում հարյուրավոր ղազախներ իրենց վրդովմունքն են հայտնում ու մեղադրում են կատարվածի մեջ Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին։ ԲԱՍԵ-ի (БАСЕ) կադրերում պարզ երռւում է՝ ինչպես են ոստիկանները շրջափակել քաղաքի փողոցները:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը