Կարծիք

Հունվար 07, 2019 14:58

«Դուխովը» հասավ Ղազախստան և «քաշեց» տեղի հայությանը․ ի՞նչ անել այսուհետ

«Դուխովը» հասավ Ղազախստան և «քաշեց» տեղի հայությանը․ ի՞նչ անել այսուհետ

Նոր տարվա խոզաբդային թմբիրից արթնացող մեր «դուխով» հասարակությունն իր համար վդրուգ պարզել է, որ Ղազախստանի քաղաքներից մեկում` Կարագանդայում, բազմահազարանոց հակահայկական ցույցեր են տեղի ունենում, և հնչում են անգամ կոչեր՝ հայերին վտարել երկրից: Իմ «բդասեր» հասարակությանը ներկայացնեմ խնդրի ամբողջ եղելությունը:

Իսկապես, կենցաղային հողի վրա քաղաքի ռեստորաններից մեկում հայերի և ղազախների միջև վեճ է տեղի ունեցել, ինչի արդյունքում մարդ է զոհվել: Դրանից հետո «շատ պատահական կերպով» մարդիկ սկսեցին «ինքնակազմակերպվել» և «լավագույն ադրբեջանական ավանդույթներով» սկսեցին խիստ հակահայկական հռետորաբանությամբ հակահայկական ցույցեր իրականացնել, ինչից հետո քաղաք մտան հատուկ ջոկատայինները, ոստիկանները, բայց իրավիճակը, միևնույն է, շարունակում էր շատ թեժ մնալ: Այդ նույն ժամանակ մեր «դուխով» կառավարությունը, հավանաբար, նույնպես ամանորյա հոգսերով էր զբաղվում, և արագ ու պատշաճ կերպով արձագանք չտվեց կատարվածին, ինչը և արդեն լուրջ հետևանքերի է հանգեցրել Ղազախստանի ներսում:

Տեղեկացնեմ իմ «դուխով» հայրենակիցներին ու կառավարությանը, որ Ղազախստանում ապրում է ավելի քան 25 հազար հայ, այդ երկրում մենք 14 շրջաններում ունենք հայկական մշակութային կենտրոններ, իսկ հայերն այդ երկրում բավականին կայացած և հարուստ խավ են համարվում, և միշտ էլ շատ հարգված են եղել Ղազախստանի իշխանության կողմից: Ասեմ ավելին` մեր 25 հազարանոց համայնքն իր տրանսֆերտներով դեպի Հայաստան իր կայուն երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո, ինչը խոսում է նրա մասին, որ ղազախստանյան համայնքը համակարգային օգուտ է բերում Հայաստանին: Նկատեք, որ 25 հազարանոց հայությունը ավելի շատ է Հայաստանին օգնում, քանի ընդհանուր 2 միլլիոնանոց ամերիկյան կամ ֆրանսիական համայնքը, որին այդքան քնքշանքով է վերաբերվում մեր գործող կառավարությունը:

Խիստ հավաստի տեղեկությունների համաձայն` Ղազախստանում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո այդ երկրով մեկ հայ գործարարաներին տարբեր պատրվակներով տարբեր հարցաքննությունների են կանչում, և օդի մեջ անգամ զգացվում է, որ մեր հայրենակիցներին սկսել են «պրեսինգի» ենթարկել, ինչը կարող է բացասական հետևանքների հանգեցնել՝ ընդհուպ մինչև երկրից հեռանալը:

Վերջում խոսենք «դուխով» քաղաքականության մասին, որ պարզ լինի` ինչ է կատարվում: Տարիներ ի վեր Հայաստանի իշխանություններին հաջողվում էր պահպանել փխրուն բալանսը ոչ միայն ՀԱՊԿ-ի պաշտոնական մարմինների ներսում, այլ նաև ապահովվում էր հայկական համայնքների անխնդիր գոյությունը թե՛ ՀԱՊԿ անդամ-երկրներում, և թե՛ ամբողջ ԱՊՀ տարածքում: Դրանից օգտվում էին մեր սովորական քաղաքացիները, ովքեր կարողանում էին այդ երկրներում արարել, աշխատել, ստեղծագործել, և դեռ մի բան էլ` օգնում էին մեր երկրին: Իսկ մեր Հայաստանը դրա հետ մեկտեղ էժան գներով զենք էր ստանում, գազ էր ստանում, հայերին ամեն տեղից դեպորտ չէին անում, և այս փխրուն բալանսը լավ, թե վատ, բայց օգուտ էր բոլորին: Բայց երբ որ Հայաստանում իշխանության են գալիս մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ոչ մի բարիք չեն ստեղծել, ֆեյսբուքյան իրականությունից այն կողմ բան չեն տեսել, և միջպետական հարաբերությունների մանկապարտեզային պատկերացումներ ունեն, դա բերում է նրան, որ գազը Հայաստանի համար թանգանում է, հայերին Ղազախստանում նեղում են, զենքի նոր խմբաքանակներն ուշանում են, ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը կորցնում ենք, գրեթե բաց առճակատման ենք դուրս գալիս Մոսկվայի հետ, և այդ սաղ «դուխով»-ի պատճառով վերջում տուժում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու հայոց պետականությունն առհասարակ:

Մի բան էլ վերջում. վաղը-մյուս օրը որ գազը թանկացավ արդեն մեր սպառողների համար, իսկ հայերին սկսեցին դեպորտ անել Ղազախստանից, Բելառուսից, Ռուսաստանից, հայկական կողմն ի՞նչ է անելու: Նշված երկրների դեսպանատների առջև «դուխով հուժկու ցույցե՞ր» է անելու, թե՞ այդ դեպորտ արած քաղաքացիների ֆինանսական կորուստները Սորոսի փողերով են կոմպենսացնելու:

Աթափվե՛ք, քանի ուշ չէ: Երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է ոչ թե «դուխով» լինի, այլ խելքով: Իսկ երբ որ դու այլ երկրների առաջին դեմքերին խորհուրդ ես տալիս «ադապտացվել հայաստանյան իրողություններին», իրենք միշտ շատ կոշտ են արձագանքելու դրան, ինչից տուժելու են սովորական մարդիկ:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Հունիս 19, 2019 19:05 Փողոցում հարձակվել, ծեծել էին փաստաբաններին, որոնց մեջ՝ նաև Ռուբեն Սահակյանը։
Կոպտորեն խախտվում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը

Կոպտորեն խախտվում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը

Հունիս 19, 2019 16:33 Ակնհայտորեն սուտ մատնություն է կատարվում Երկրորդ Նախագահի նկատմամբ։
Աղմկոտ ու դաժան սպանությունները՝ Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ արյունոտ կառավարման շրջանում

Աղմկոտ ու դաժան սպանությունները՝ Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ արյունոտ կառավարման շրջանում

Հունիս 19, 2019 16:20 Հասարակությունն այդ զոհերը կապում էր Տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի հետ:
Մեր շանսը Վաշինգտոնում

Մեր շանսը Վաշինգտոնում

Հունիս 19, 2019 14:10 Կոշտացնել Արցախի հարցով Հայաստանի խոսքն ու կեցվածքը երկրից դուրս:
Կաղացո՞ղ, թե՞ սողացող հեղափոխություն

Կաղացո՞ղ, թե՞ սողացող հեղափոխություն

Հունիս 19, 2019 12:40 «Վե՛ր կաց, և կաղալով մի քայլ առաջ արա, երկու քայլ` հետ»։
Երևանում նոր մարզադաշտ կառուցելու փոխարեն գյուղերում ֆուտբոլի դաշտեր կառուցեք

Երևանում նոր մարզադաշտ կառուցելու փոխարեն գյուղերում ֆուտբոլի դաշտեր կառուցեք

Հունիս 19, 2019 12:05 Իմաստը ո՞րն է նորից հսկայական վարկ վերցնել, պետության ահագնացող պարտքն ավելի մեծացնել։
Նիկոլ Փաշինյանը մնացել է կալբաս գողացողների հույսին (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանը մնացել է կալբաս գողացողների հույսին (լուսանկար)

Հունիս 19, 2019 10:10 Սա գոռուն-գոչյուն էր դրել, թե բա՝ թաղեմ Նիկոլին, որ էս ժողովրդին սոված է թողել։
Զվարճացող Հայաստան

Զվարճացող Հայաստան

Հունիս 19, 2019 10:00 Նոր իշխանությունների խրոխտ հայտարարություններին հետևեց օրենսդրական կարգավորման մեկ-երկու վեհերոտ փորձ:
Հայաստանն ամեն իրավունքի ու տրամաբանության Բաստիլի բանտ-ամրոցն է

Հայաստանն ամեն իրավունքի ու տրամաբանության Բաստիլի բանտ-ամրոցն է

Հունիս 19, 2019 10:00 Ոչ թե ժողովրդավարության բաստիոնը։
Հայաստանում տիրում է տոտալ ժողովրդավարություն

Հայաստանում տիրում է տոտալ ժողովրդավարություն

Հունիս 19, 2019 09:25 Փաշինյանն ընտրում է, թե ով է ժողովուրդ, իսկ ով ժողովուրդ չէ:
Ամառն անցնելուց հետո մենք այլևս չենք ունենա հեղափոխություն

Ամառն անցնելուց հետո մենք այլևս չենք ունենա հեղափոխություն

Հունիս 19, 2019 08:21 Հեղափոխական ֆրոնտում գործ ունենք քաղաքական ֆրագմենտացիայի ու դիրքավորման հետ։
Իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարությունները շարունակվում են

Իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարությունները շարունակվում են

Հունիս 18, 2019 21:50 Թե՛ Պուտինի, թե՛ Մեդվեդևի հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանից «սպասիբոներից» բացի այլ բան չլսեցինք:
Հերքում․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները որևիցե կապ չունեն միջադեպի հետ

Հերքում․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները որևիցե կապ չունեն միջադեպի հետ

Հունիս 18, 2019 21:25 Բախումը եղել է ընդդեմ Քոչարյանի ցուցարարների միջև:
Անբովանդակ կուսակցությունը

Անբովանդակ կուսակցությունը

Հունիս 18, 2019 19:25 Նրանց ցանկացած հիմարության պատասխանատուն հենց Փաշինյանն է։
Սա ի՞նչ արկղեր են` բեռնված բուլկիներով և ջրերով (լուսանկար)

Սա ի՞նչ արկղեր են` բեռնված բուլկիներով և ջրերով (լուսանկար)

Հունիս 18, 2019 19:10 Միգուցե հենց դո՞ւք ունեք հովանավորներ:
Նիկոլ, ա՛յ քո ցավը տանեմ, էսքան բաշիբոզուկ որտեղի՞ց էս հավաքել գլխիդ

Նիկոլ, ա՛յ քո ցավը տանեմ, էսքան բաշիբոզուկ որտեղի՞ց էս հավաքել գլխիդ

Հունիս 18, 2019 19:00 Ինչ-որ մեկը սրանց փող է տվել ակցիային մասնակցելու համար, էս Ջիվանիկն էլ բռնել, տակով է արել փողերը։
Երբ և ինչպես է բացարձակ ձևով այլասերվում իշխանությունը

Երբ և ինչպես է բացարձակ ձևով այլասերվում իշխանությունը

Հունիս 18, 2019 18:35 Բացարձակ իշխանությունն այլասերում է նրանց բացարձակ ձևով:
Հետո էլ ասում են` չի խոչընդոտում արդարադատությանը

Հետո էլ ասում են` չի խոչընդոտում արդարադատությանը

Հունիս 18, 2019 17:58 Դատարանի վրա ճնշում գործադրելը և արդարադատությանը խոչընդոտելը պոզով-պոչո՞վ է լինում։