Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Մարտ 23, 2019 20:09 Այդ մտածողությունն ամեն օր մենք ենք խորացնում։
Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Մարտ 23, 2019 08:54 Այս ընտանիքի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը հասավ կրիտիկական վիճակի։

Քաղաքական

Հունվար 07, 2019 16:40

ՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել ՀՀ իշխաննություններին Սամվել Մայրապետյանի գործով

ՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել ՀՀ իշխաննություններին Սամվել Մայրապետյանի գործով

Սույն թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, չունենալով այլ ելք, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից՝ Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են:

Հունվարի 3-ին, այսինքն ընդամենը մեկ օրվա ընթացքում, ՄԻԵԴ-ը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում և հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որո՞նք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու փաստական և իրավական հիմքերը, և թե արդյոք, ելնելով Սամվել Մայրապետյանի առողջական ներկա վիճակից, հնարավո՞ր է կազմակերպել նրա բուժումը ՀՀ-ում։ Ավելորդ ենք համարում նշել, որ եվրոպական դատարանի կողմից նման որոշման կայացման համար որոշիչ գործոն է հանդիսացել ծանրակշիռ բժշկական ապացույցների առկայությունն առ այն, որ ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել Սամվել Մայրապետյանի բուժումը։

Առնվազն զարմանալ կարելի է այն փաստից, որ միջազգային ատյանը պատրաստ է մեկ օրվա ընթացքում կայացնել որոշում կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մեջ գտնվող քաղաքացու առնչությամբ, իսկ հայրենի պետական մարմինը, որը կոչված է առաջինը պաշտպանելու իր քաղաքացու կյանքը և առողջությունը կամ առնվազն չխանգարելու իրացնել իր այդ իրավունքը, նախընտրում է ոչ միայն անտեսել վտանգի մեջ գտնվող քաղաքացու դիմումները, այլ նաև չկատարել օրենքով սահմանված իր պարտականությունը։

Հիշեցում. գործարար, Հ2 հեռուստաընկերության տնօրեն և սեփականատեր Սամվել Մայրապետյանը, դեկտեմբերի 27-ից դատարանի որոշմամբ գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ, առ այսօր շարունակում է մնալ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։

Ինչպես բազմիցս կանխատեսվել էր անվանի բժիշկ-մասնագետների կողմից, կալանքի տակ գտնվելու ընթացքում Մայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է ու ի հայտ է եկել նրա կյանքին և առողջությանը ուղղակի սպառնացող իրավիճակ։ Եվ քանի որ ՀՀ-ում հնարավոր չէ կազմակերպել նրա բուժումը, անհրաժեշտություն է առաջացել նրան շտապ տեղափոխել Գերմանիա։ Սամվել Մայրապետյանի փաստաբանները դիմել էին Հատուկ քննչական ծառայություն նրա անձնագիրը վերադարձնելու, ինչպես նաև երկրից մեկնելու թույլտվություն ստանալու համար, որպեսզի Սամվել Մայրապետյանը հնարավորություն ունենա հատուկ բուժում ստանալ Գերմանիայի այն կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել է և որի հետ ձեռք է բերվել համապատախան պայմանավորվածություն։ ՀՔԾ-ին ուղղված Մայրապետյանի փաստաբանների դիմումները մնացել են անպատասխան, մինչդեռ ՀՔԾ-ն պարտավոր էր մինչև տոները անդրադառնալ կյանքի ցուցումով ներկայացված այդ դիմումներին ու կայացնել համապատասխան դատավարական որոշում։

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ

Երևան

07.01.2019թ

Այս խորագրի վերջին նյութերը

Բոլոր կարմիր գծերը դարձնելու ենք սև. ակցիա՝ Երևանում (տեսանյութ)

Բոլոր կարմիր գծերը դարձնելու ենք սև. ակցիա՝ Երևանում (տեսանյութ)

Մարտ 23, 2019 18:27 Կարմիր գծերը նույնպես ժողովրդի պահանջն է:
ՀՀ-ն արձագանքել է Սեմերիկովի հայտարարությանը

ՀՀ-ն արձագանքել է Սեմերիկովի հայտարարությանը

Մարտ 23, 2019 18:03 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են:
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1900 կրակոց

Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1900 կրակոց

Մարտ 23, 2019 13:40 Խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ։
Գործը իրականում ջուր է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Գործը իրականում ջուր է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Մարտ 23, 2019 12:40 «Դա ավելի պատկերավոր է դառնում բոլոր նրանց համար ովքեր առնչվում են գործի հետ»։
Նիկոլ Փաշինյանն ավելը ձեռքին մաքրություն է արել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ավելը ձեռքին մաքրություն է արել (տեսանյութ)

Մարտ 23, 2019 11:45 «Կուզեմ մարզ գնանք»,-ասել է Աննա Հակոբյանը։
ՀՀ սահմանը հատած Էլվին Հիբրագիմովին է այցելել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը

ՀՀ սահմանը հատած Էլվին Հիբրագիմովին է այցելել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը

Մարտ 23, 2019 09:51 Հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերում նրա նկատմամբ:
Քրգործ է հարուցել ԿԳ նախկին նախարարի վարորդին անօրինական 9 մլն դրամ փոխանցելու կասկածանքով

Քրգործ է հարուցել ԿԳ նախկին նախարարի վարորդին անօրինական 9 մլն դրամ փոխանցելու կասկածանքով

Մարտ 23, 2019 09:39 Աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ։ 
Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

Մարտ 23, 2019 09:21 Կարևորել են փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:
Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահը

Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահը

Մարտ 22, 2019 18:49 Մարտի 26-ից 28-ը։
Փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

Փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

Մարտ 22, 2019 18:35 Պատճառների թվում է ամանորյա տոները ընտանիքների հետ արտերկրում անցկացնելը։
Մհեր Սեդրակյանի և Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի․ ՀՔԾ

Մհեր Սեդրակյանի և Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի․ ՀՔԾ

Մարտ 22, 2019 18:04 Ապացույցների համակցություն ձեռք չի բերվել։
Ես էլ եմ ուզում մինչև կյանքիս վերջն աշխատել էստեղ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ հավաքարարներին (տեսանյութ)

Ես էլ եմ ուզում մինչև կյանքիս վերջն աշխատել էստեղ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ հավաքարարներին (տեսանյութ)

Մարտ 22, 2019 16:12 Հետաքրքրվել են՝ ինչի՞ են իրենց աշխատավարձը կրճատում։
Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ

Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ

Մարտ 22, 2019 16:00 2016-ի օֆշորային սկանդալի գործով:
Հիմա էլ Դավիթ Սանասարյաններն են երկիրը թալանում (տեսանյութ)

Հիմա էլ Դավիթ Սանասարյաններն են երկիրը թալանում (տեսանյութ)

Մարտ 22, 2019 14:55 Ցուցարարները դատախազությունում են։
ԱԱԾ-ն ներկայումս ստուգում է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն (տեսանյութ)

ԱԱԾ-ն ներկայումս ստուգում է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն (տեսանյութ)

Մարտ 22, 2019 14:12 Վերադարձնում են պետությունից գողացված գումարները։
Երևանի ավագանու արտահերթ նիստը (տեսանյութ)

Երևանի ավագանու արտահերթ նիստը (տեսանյութ)

Մարտ 22, 2019 11:31 Քաղաքապետը կոչ է անում մասնակցել վաղվա շաբաթօրյակին: