Մեկնաբանություն

Հունվար 09, 2019 11:25

Ինչու է Հայաստանում էժանացել բենզինը, և ինչ կապ ունի դրա հետ Փաշինյանի կառավարությունը (տեսանյութ)

Ինչու է Հայաստանում էժանացել բենզինը, և ինչ կապ ունի դրա հետ Փաշինյանի կառավարությունը (տեսանյութ)

Իշխանական ագիտպրոպը՝ մեր օրերի «Պրավդան»՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը», մի նյութ էր հրապարակել «Մեկ ամսվա ընթացքում բենզինն էժանացել է ավելի քան 10 տոկոսով. բենզինի շուկայում հայտնվել է նոր «խաղացո՞ղ»» վերնագրով:

Այդ նյութի ոճը և ենթատեքստն ամբողջովին տեղավորվում են «թավշյա» տեխնոլոգիաների մեջ: Ուզեցել են ցույց տալ, թե, իբր, նոր իշխանությունների շնորհիվ Հայաստանը համաշխարհային պրոցեսներին հակառակ է գնում, ու լավ իմաստով քարտեզից դուրս է գտնվում: Մոտավորապես Հանրապետության հրապարակում ուղղակի դեմոկրատիայի հայկական մոդելի պես:

Այսպես, բենզինի գնին վերաբերող նյութի շրջանակներում «Պրավդան» (դե՛, «Հայկական ժամանակը», էլի՛) գրում է. «Հանրապետության բենզալցակայանների մեծ մասում երեկ երեկոյան «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը կազմում էր արդեն 400 դրամ: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում բենզինը Հայաստանում էժանացել է մոտ 10 տոկոսով:

Անցած ողջ տարվա ընթացքում նույն «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը հանրապետության բենզալցակայաններում 440-450 դրամ էր: Բենզինը սկսեց էժանանալ դեկտեմբերի սկզբից: Թե ինչով է սա պայմանավորված, պաշտոնական որևէ բացատրություն դեռ չի հնչել:

Ըստ որոշ լուրերի՝ բենզինի շուկայում հայտնվել է նոր «խաղացող»:

Սա ուշագրավ է նրանով, որ համաշխարհային շուկաներում նկատվում է բենզինի թանկացում: Ի դեպ, վերջին տարիներին առաջին անգամ բենզինը Հայաստանում ավելի էժան է, քան Վրաստանում: Բենզինի էժանացումը կշարունակվի թե ոչ՝ առայժմ հայտնի չէ»:

Այս նյութը կարդալուց հետո ՀՀ միջին վիճակագրական հպարտ, ոգևորված ու թավշյա քաղաքացին պետք է հասկանա, որ թեև համաշխարհային շուկայում բենզինը թանկանում է, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարության ու վիրտուալ «նոր խաղացողի» շնորհիվ Հայաստանում հակառակ պրոցեսն է՝ բենզինի գինն իջնում է բանանի գնի նման՝ կախարդական փայտիկի օգնությամբ: Հպարտ քաղաքացին պետք է այս ամենից հետո արտասանի՝

Թեև նավթի գներն աշխարհում աճում են օրեցօր,

Բայց մեզ մոտ բենզինի գինն ընկնում է թավալգլոր,

Բենզինն ու բանանն էժանացել են բոլ-բո՛լ,

Շնորհակալությո՛ւն քեզ, Փաշինյա՛ն Նիկոլ:

Իսկ թե ինչու են իրականում Հայաստանում իջել բենզինի գները (նիկոլականների սիրած բանանն, ի դեպ, թանկացել է՝ վերադառնալով մինչթավշյա մակարդակին), և ինչքանով դրա հետ կապ ունի Փաշինյանի կառավարությունը, հիմա կբացատրենք:

Այո՛, Հայաստանում, դեկտեմբերից սկսած, արձանագրվել է բենզինի գների անկում: «Պրավդան» գների անկման մասով ճիշտ է գրում, որ «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը 440-450 դրամից իջել է ու դարձել 400 դրամ: Իսկ ահա համաշխարհային շուկաներում բենզինի գների բարձրացման ու, իբր, այդ բարձրացման ֆոնին մեզանում գների անկման մասին «Պրավդայի» գրածը սուտ է՝ պարզ մանիպուլյացիա: Սուտ է նաև «նոր խաղացողի» մուտքի պահը:

Գներն ընկել են շատ պարզ պատճառով: Ընդամենը պետք է մտնել համապատասխան կայքեր կամ ընդամենը նայել միջազգային լուրերը՝ տեսնելու համար, որ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը (որից ստանում են բենզին) նախորդ տարվա աշնանն արձանագրված 85 դոլարից դեկտեմբերին իջել է մինչև 50 ԱՄՆ դոլար (այսօր 1 բարելի գինը 58 դոլարի սահմաններում է): Այսինքն՝ նավթի համաշխարհային գներն ընկել են շուրջ 40 տոկոսով: Դեկտեմբերի գնային անկումը չէր կարող չանդրադառնալ աշխարհում բենզինի գների, այդ թվում՝ հայաստանյան գների վրա: Ընդ որում՝ հայաստանյան գների անկման տոկոսը տպավորիչ չէ նավթի համաշխարհային գնանկման ֆոնին:

Լավ է, իհարկե, որ հայ սպառողը հնարավորություն ունի էժան բենզին գնելու, բայց դրա հետ Կառավարությունը կապ չունի: Միջազգային գներն իջել են 40 տոկոսի չափ, իսկ մեզ մոտ՝ 10 տոկոսի: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մեզանում բենզինի գնի իջեցման ու այդ գործընթացում Փաշինյանի կառավարության դերակատարման մասին:

Պետրոս Ալեքսանյան

49714025_299749950677349_1277194364681977856_n (1)

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ  ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հունիս 19, 2019 09:27 Հանրության գիտակից հատվածը պետք է պաշտպանի սահմանադրականությունը։
Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Հունիս 18, 2019 12:36 «Թավշյա» տղաներն ու աղջիկներն այսօր իրար են ճղում «վոժդին» հավատարմության երդումներ տալու համար, բայց վաղը...
«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

Հունիս 18, 2019 10:00 Հայաստանի վարչապետն իրենից կախված ամեն ինչ արել է և անում է` «առաջ տանելու» Արցախի միջազգային մեկուսացումը լիակատար և վերջնական դարձնելու ադրբեջանական ծրագիրը։
Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 16:35 Չի բացառվում, որ վերջում չորքոտանիները հայտնվեն արդեն շենքի ներսում: Թեև տեսակետ կա, որ շատերն իրենց էշի տեղ դրած՝ վաղուց շենքից ներս են մտել:
Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Հունիս 17, 2019 11:40 ՔՊ ղեկավար կազմը նիկոլական «կուզովով» է և լևոնական «մատոռով»։
Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Հունիս 17, 2019 10:04 Անտրամաբանական ձևով «թռել» էին չամիչի գներն, ու կտրուկ իջել էր ոչխարի գինը։ Երեկ բոլորը սկսել էին յոնջա ման գալ ու փնտրել թանի բաղադրատոմսը։
ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Հունիս 16, 2019 08:50 Եթե հիմք ընդունենք Վահե Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականները, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ է։
«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

Հունիս 15, 2019 17:40 Սիրո և հանդուրժողականության կարգախոսով իշխանության եկած «թավշյա» առաջնորդին կից կառույցները դարձել են պատժիչ գործիքներ։
Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Հունիս 15, 2019 12:05 Ժողովրդի վստահությունը կնոջ սրտի պես փոփոխական մեծություն է, և որևէ լեգիտիմություն հավերժ չէ։
Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Հունիս 14, 2019 17:04 Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ:
Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Հունիս 14, 2019 08:46 Իշխանությունների պատրաստած սերիալը չստացվեց։ Գործն, իրոք, ջուր էր։
Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Հունիս 13, 2019 14:30 5–րդ շարասյունն ավելի վտանգավոր է ու վնասարար, քան ադրբեջանական դիվերսանտը կամ հանցագործը։
Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Հունիս 13, 2019 12:20 Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն այժմ նույն նավակի մեջ են և համատեղ են երկրում քաոս ստեղծում:
Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Հունիս 13, 2019 01:20 Նախ և առաջ իր` դատավորի շահերից է բխում ինքնաբացարկ հայտնել և գլուխն ազատել այս «գործից»։
Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Հունիս 12, 2019 14:45 Միջակ, նեղ ճակատով, Փաշինյանից ցածրահասակ ու տարիքով փոքր, շվոնդերական հատկանիշներով, մինչև ուղն ու ծուծը «գեղցի» և դատարկություն։
Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Հունիս 12, 2019 11:50 Դատավորը պետք է որդեգրի հետևյալ բանաձևը. «Եթե չգիտես՝ ինչպես վարվել, ապա վարվի՛ր օրենքով»։
Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Հունիս 12, 2019 00:31 Մի կողմից գործ ունենք բռնության պրոպագանդայի հետ, մյուս կողմից` սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին։
Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Հունիս 11, 2019 09:35 Փաշինյանի թիմը մտնում է միմյանց խժռելու փուլ։ Նման դեպքերում են ասում, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։
Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Հունիս 11, 2019 08:39 Ինչ-ինչ, բայց մի՛ բան Նիկոլը եւ իր բրիգադը շատ լավ յուրացրել են ...
Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Հունիս 10, 2019 23:20 Երբ շուստրի հարիֆ Մարուքյանն է խոսում հեղափոխությունից, հասկանում ես, որ քաղաքականությունն, իրոք, անբարոյական կողմեր ունի։