Աշխարհ

09.01.2019 20:00


Թուրքիան խիստ դժգոհ է, որ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումը ձգձգվում է

Թուրքիան խիստ դժգոհ է, որ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումը ձգձգվում է

Թուրքիան դժգոհ է, որ ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը Սիրիայից ձգձգվում է: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեջլիսի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին դրա վերաբերյալ հայտարարություն է արել: Թուրք պաշտոնյայի պնդմամբ՝ ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ը սերտ համագործակցում է Սիրիայի քուրդ զինյալների հետ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

«Տեսնում ենք, որ Սիրիայից ԱՄՆ-ի զինուժի դուրսբերման գործում որոշ դժվարություններ կան: Իհարկե, այդքան հեշտ չէ կապերը խզել ահաբեկչական կազմակերպության հետ, երբ վերջինիս հետ այդքան մտերիմ ու ջերմ հարաբերությունների մեջ ես լինում: Դա այն բազմաթիվ խնդիրներից մեկն է, որի հետ բախվել է ԱՄՆ-ն»,- ասել է Չավուշօղլուն: Նա պնդել է, որ կան մի շարք երկրներ, որոնք փորձում են ԱՄՆ-ին համոզել, որպեսզի վերջինիս ղեկավարությունը հետ կանգնի Սիրիայից իր զորքերը հանելու մտքից:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի համար անընդունելի են ԱՄՆ-ի պաշտոնյանների հակասական հայտարարությունները Սիրիայի հարցում: Նա, մասնավորապես, նկատի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վերջինիս խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները:

Նախ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայից դուրս բերել իր ստորաբաժանումների մեծ մասը: Իսկ այնուհետեև Թրամփի խորհրդականն ասել էր, թե ԱՄՆ-ը դուրս չի գա Սիրիայից այնքան ժամանակ, մինչև որ նախ չոչնչացվեն ահաբեկիչները, ինչպես նաև չապահովվի Սիրիայի քրդական ուժերի անվտանգությունը:

Աղբյուրը՝ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը