Աշխարհ

09.01.2019 16:38


Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել

Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանում գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 մարդու մարմին:

Պայթյունի հետևանքով մահացել են տան բնակիչներ 1956 թ. ծնված Այդին Աջար օղլու Մամեդովը, նրա կինը՝ 1962 թ. ծնված Խուրաման Ջհանգիր գըզը Մամեդովան և նրանց դուստր 1993 թ. ծնված Այգյուն Այդին գըզը Մամեդովան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը