Մեկնաբանություն

Հունվար 10, 2019 11:25

Կադրերը ոչինչ չեն որոշում

Կադրերը ոչինչ չեն որոշում

Խորհրդային տարիներին շրջանառության մեջ էր դրվել մի կարգախոս՝ կադրերն են որոշում ամեն ինչ: Դա Ստալինի սիրած կարգախոսներից էր:

Այդ կարգախոսով ուզում էին ասել, որ ինչ ծրագիր էլ մշակվի, միևնույն է, վերջում կադրերից է կախված լինում ծրագրերի կյանքի կոչման որակը:

Սովետներն իրենց պատկերացրած կադրերի պատրաստման դպրոց ունեին: Մարդիկ աստիճան առ աստիճան բարձրանում էին՝ հընթացս փորձ հավաքելով: Դա մի կողմից լավ էր, բայց մյուս կողմից էլ հանգեցնում էր լճացման ու սերնդափոխության գրեթե բացակայության: Ի վերջո, ստեղծվել էր մի վիճակ, երբ ԽՍՀՄ ղեկավար կազմում 60 տարեկանները համարվում էին երիտասարդներ:

Մենեջմենտի դասական կանոնի համաձայն՝ կադրային հարցերում ճիշտը փորձի ու երիտասարդության համադրությունն է: Ամեն ինչ պետք է լինի չափի մեջ:

«Պոլի փեդի» հաղթարշավը և կադրային ճգնաժամը

ԽՍՀՄ-ը կադրային ու այլ պատճառներով փլուզվեց: Դրանից հետո անկախ Հայաստանում կադրային հարցը ամենացավոտներից դարձավ: Սկզբնական փուլում առաջ քաշվեց «Թող պոլի փեդ լինի, միայն թե ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ կարգախոսը: Հետո դրան ավելացավ ԽԾԲ-ն՝ խնամի, ծանոթ, բարեկամը:

90-ականների կեսերից փորձ արվեց պետական կառավարման համակարգին որակյալ կադրեր տալու դպրոց սարքել: Ստեղծվեց Կառավարման դպրոցը, որը կարող էր հավակնել կադրային դարբնոցի դերակատարմանը, սակայն այդպես չեղավ: Պատճառը քաղաքական ղեկավարության, այլ ոչ թե դպրոցի մեջ պետք է փնտրել:

Պետական կառավարման համակարգի վերին օղակներին կադրերի մատակարարման հարցում կարևոր դերակատարում պետք է ունենային նաև կուսակցությունները, սակայն տնտեսական մրցակցության աղճատված վիճակը և սեփականության լեգիտիմության ճգնաժամը գրեթե հնարավորություն չտվեցին կադրային կուսակցություններ ունենալ իշխանական համակարգից դուրս, ինչը հանգեցրեց կադրային մրցակցության ցածր որակին և իշխանական կադրերի լճացմանը:

Թող «պոլի փեդ» լինի, միայն թե փողոց փակած կամ մեզ հետ քայլած լինի

2018-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունը ենթադրում էր նաև կադրային հարցում բարեփոխումներ: Եթե նախկինում քծնելով էին առաջխաղացում ունենում, բայց քծնողը նաև պետք է ոլորտին տիրապետեր ու հիմնականում տիրապետում էր, ապա մայիսից հետո քծնանքի «ինստիտուտը» պահպանվեց, բայց արդեն առանց փորձի, գիտելիքների ու պետական կառավարման համակարգի պատկերացումների:

Նիկոլ Փաշինյանն ուներ երկու տարբերակ՝ ստեղծել ներառական իշխանություն, որը հիմնվում է ազգային համաձայնության ու պրոֆեսիոնալիզմի վրա, կամ էլ գնալ ՀՀՇ-ական տարբերակով: Փաշինյանն ընտրեց երկրորդը, այսինքն՝ կարևորվեց նեղ թիմային սկզբունքը՝ անկախ կադրի որակական հատկանիշների:

Փաշինյանի համար կարևոր դարձան ոչ թե գիտելիքն ու փորձը, այլ իր հետ քայլած լինելը, իր ջրի շիշը կամ բարձրախոս բռնելը, խնամի, ծանոթ ու բարեկամ լինելը: Կարևորվեց նաև ընտրվող կադրի մոտ սեփական «ես»-ի և անցած ուղու առումով կենսագրության բացակայությունը:

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը կադրային սերնդափոխությունն իրականացրեց բառացիորեն, այսինքն՝ տարիքային առումով, քանզի ինքն իրեն այդպես ավելի անվտանգ է զգում ու կարողանում է անվերապահ լիդեր ընկալվել թրաշամանուկների թիմում:

Փաշինյանի կադրային քաղաքականությունը միգուցե կարճաժամկետ հեռանկարում կարող է իր համար անվտանգ ու հարմարավետ լինել, բայց հետագայում դա հակառակ էֆեկտն է ունենալու: Նա ստիպված է լինելու, բացի վարչապետից, աշխատել նաև որպես քաղաքապետ, գյուղապետ, մարզպետ, նախարար, փոխնախարար, դպրոցի տնօրեն, տեսչության պետ և այլն: Ասել է թե՝ Փաշինյանի մոտ կադրերը ոչինչ չեն որոշում: Իսկ թե ինչու է այդպես ստացվել, արդեն քաղաքական հոգեբանության հարց է:

Երևանի քաղաքապետ Հայկոյի պարագայում միգուցե կարելի է ապահովագրվել քաղաքական մրցակցությունից, ներթիմային դավադրություններից և սուպերլիդեր զգալ քաղաքապետի համեմատությամբ, բայց մայրաքաղաքը կառավարչական գիտելիքներ և շոուի հետ կապ չունեցող քրտնաջան աշխատանք է պահանջում: Այդ աշխատանքի բացակայությունը հանրային տրամադրությունների անխուսափելի փոփոխության է հանգեցնելու, իսկ դա էլ իր հերթին չի կարող լուրջ խնդիրներ չառաջացնել Փաշինյանի համար:

Երբ խորհրդարանական ընտրությունների քարոզչական փուլում Լենա Նազարյանը խայտառակ ձևով տապալվում է, բայց դու, ամեն դեպքում, իրեն կարգում ես ԱԺ փոխխոսնակ, նշանակում է՝ քեզ զրոներ են պետք, այլ ոչ թե գիտելիք ու փորձ ունեցող անհատներ: Բայց դե, մյուս կողմից էլ, մեր հանրության այն հատվածն է մեղավոր, որ ԱԺ գործուղած իմքայլական 88 պատգամավորից նույնիսկ 8-ի անունը չգիտի, բայց ձայն է տվել նրանց՝ մեկ մարդու անվան տակ:

Փաշինյանը սիրում է զրոներին, որպեսզի դրանց ֆոնին ինքը մեծ միավոր երևա, բայց դա վտանգավոր մտածողություն է և ինքնակործան կոմպլեքս: Զրոները նաև զրո պատասխանատվություն ունեն, և բոլորի արածների ու չարածների պատասխանատուն դառնում է Փաշինյանը, իսկ դա շատ ծանր բեռ է, որի տակից դուրս գալն անհնար է: Երբ բոլոր դափնիները քոնն են, տապալումներն էլ են քոնը լինելու: Միայն քոնը:

Զրոներն իրենց հոգու խորքում միշտ համարելու են, որ ոչ թե իրենք են մեկ մարդու հաշվին, այլ այդ մեկ մարդն է իրենց հաշվին վերև բարձրացել ու ինքնահռչակվել որպես Կեսար: Երբ սկսվի «Կեսարի» անկումը, զրոները հաճույքով կհետևեն այդ գործընթացին ու արդեն կբարձրաձայնեն, թե ինչ բոնապարտիզմ էր տիրում ներսում, ու թե ինչպես ժողովրդավարությունը ճզմվեց մեկ մարդու պատճառով:

Հին Հայաստանի վերջին իշխանությունը

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ձևավորվելու է Կառավարություն: Դատելով ամենից՝ Փաշինյանը կադրային առումով շարժվելու է արդեն իսկ կիրառած սկզբունքով, այսինքն՝ լինելու են ինքը և մյուսները:

Ինչպես որ նորընտիր խորհրդարանն է ունենալու մեկ դեմք, այնպես էլ Կառավարությունն է հանդես գալու նույն այդ դեմքով՝ Փաշինյանի դեմքով:

Կադրային քաղաքականության փիլիսոփայությունն, ըստ այդմ, տեղավորվում է հին Հայաստանի խաղի կանոնների շրջանակներում, ընդ որում՝ ավելի վատ տարբերակով (քծնանք + անգրագիտություն+փորձի պակաս):

Դատելով ամենից՝ Կառավարության ձևավորումից հետո մենք ունենալու ենք ոչ թե նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:

Քաղաքական գործընթացները տեղի են ունենալու խորհրդարանի ու Կառավարության պատերից դուրս:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը (տեսանյութ)

«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը (տեսանյութ)

Մարտ 21, 2019 16:35 Շարիկովների ու Շվոնդերների պակաս «Իմ քայլում» չկա:
Ինչու է ստում և անբարոյական քայլեր անում Վահան Շիրխանյանը

Ինչու է ստում և անբարոյական քայլեր անում Վահան Շիրխանյանը

Մարտ 21, 2019 10:38 Շիրխանյանին օգտագործում և ուղղորդո՞ւմ են, թե՞ ինքն է իրեն առաջարկում որպես օգտագործվող և ուղղորդվող։
Պոեզիա և քաղաքականություն. Փաշինյան VS Թուրքմենբաշի (տեսանյութ)

Պոեզիա և քաղաքականություն. Փաշինյան VS Թուրքմենբաշի (տեսանյութ)

Մարտ 20, 2019 10:35 Թե ով է որպես բանաստեղծ ավելի լավը՝ Նիկո՞լը, թե՞ Թուրքմենբաշին, արդեն ճաշակի ու դաստիարակության խնդիր է։
Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Մարտ 19, 2019 20:20 Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Քո լեզուն քո թշնամին է» ձևակերպումը:
Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները (տեսանյութ)

Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները (տեսանյութ)

Մարտ 18, 2019 18:55 Թե ինչու են հեղափոխականները առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում Լֆիկի նկատմամբ, կարելի է կռահել: Թե ինչու է վերջինս սիրով լցված հեղափոխականների նկատմամբ, դա էլ դժվար չէ կռահել:
Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Մարտ 18, 2019 15:41 Բադալյանն իր գրառմամբ անկեղծացել էր ու Թումանյանի հայտնի ստեղծագործության հերոս Գիքորի պես տան խոսակցությունն արտացոլել ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Մարտ 18, 2019 12:00 «Ո՛չ, ո՛չ»–ի արդյունքում մենք դաշնակից ենք կորցնում, նորը չենք գտնում ու բոլորի համար դառնում անվստահելի։
Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մարտ 15, 2019 15:52 Ամեն մի հեղափոխական թիմ իր մեծ ու փոքր վիշինսկիներն ու ենիչերիներն ունի:
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Մարտ 15, 2019 12:04 Սրանք «աբիժնիկների», բոմժերի ու նախկին հաճախորդների իշխանություն են ձևավորել, քանզի իրենք են այդպիսին։
ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

Մարտ 14, 2019 19:00 «Թավշյա հեղափոխությունը» յուրօրինակ ցեղասպանություն իրականացրեց: Քաղաքացիական ակԾիվիստը՝ որպես տեսակ,՝ վերացավ:
«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

Մարտ 14, 2019 10:55 Միայն հեղափոխական Լֆիկով գարուն չի գա։ ... Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս նեոբոլշևիկյան էքսպերիմենտին։
Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Մարտ 13, 2019 16:50 Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական կուսության» շրջանն ավարտվեց։ Մտնում ենք բանակցային տուրբուլենտության շրջան։
Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Մարտ 13, 2019 16:25 Հիմա Փաշինյանը կազանյան գործընթացի շրջանակներում է բանակցելու: Իսկ դա նշանակում է, որ նա հետ է կանգնում իր նախկին հայտարարություններից:
Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Մարտ 12, 2019 11:50 Ամուլսարի հանքի ոդիսականը բազմաթիվ հարցեր է առաջացնում, իսկ կառավարության անգործությունը՝ կասկածներ։
Նիկոլը սխալվեց ...

Նիկոլը սխալվեց ...

Մարտ 11, 2019 13:35 Նախորդ տարի իշխանափոխությունը տեղի ունեցավ խոստման ու դրա չկատարման պատճառով։ Հիմա խոստումից խուսափում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի ռազմավարական նշանակության հարցում։
«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

Մարտ 11, 2019 11:50 Արևմտյան կառույցների ու գրանտատուների համար կան լավ ու վատ, սև ու սպիտակ քաղակտիվիստներ։
«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

Մարտ 10, 2019 17:32 «Հեղափոխականների» վերջին հանգրվանը հակակոռուպցիոն «պայքարիստ» դառնալն է։
Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Մարտ 10, 2019 15:35 Համանախագահների հայտարարությունը Փաշինյանին բերում է պատասխանատվության դաշտ, ինչից «ժողովրդի վարչապետն» ամեն կերպ փախչում էր։
Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Մարտ 10, 2019 10:45 Երբ Տեր–Պետրոսյանը խոսում է Փաշինյանի անվտանգությունից, դա հուշում է, որ քաղաքական սպանությունների տարիներին նախագահ եղածի մտքով նաև սադրանք է անցնում։
Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Մարտ 09, 2019 12:55 Եթե մարդ չունի «իզմեր», ապա նրա գլխավոր «իզմը» դառնում է, այսպես ասած, դատարկիզմը։