Աշխարհ

10.01.2019 11:50


Կանադան ծրագրում է ավելի քան 1 մլն ներգաղթյալ ընդունել

Կանադան ծրագրում է ավելի քան 1 մլն ներգաղթյալ ընդունել

Կանադայի կառավարությունը հայտարարել է առաջիկա 3 տարում ավելի քան 1 մլն ներգաղթյալ ընդունելու իր ծրագրի մասին։ Այս մասին տեղեկանում ենք «businessinsider.com»–ից։

2018–ին Կանադայի կառավարությանն ուղղված տարեկան հաշվետվության մեջ երկրի ներգաղթի նախարար Ահմեդ Հուսսեինը հայտարարել է, որ 2019–2021–ին մտադիր է 1,080,000 նոր մշտական բնակիչ ընդունել, միայն 2021–ին՝ 370,000։

Սա 84,000–ով ավելի է 2017–ին արձանագրված թվից. այդ տարեթվին Կանադան ողջունել է 286,000 մշտական բնակչի։

Ներկայացնելով կառավարությանն ուղղված իր հաշվետվությունը՝ Հուսսեինը, որը Կանադա է ժամանել Սոմալիի փախստականի կարգավիճակով, նշել է. «Ներգաղթյալներն ու նրանց ժառանգներն անչափելի ներդրումներ են արել Կանադայում, և մեր հետագա հաջողությունները կախված են նրանից՝ կշարունակե՞նք մենք արդյոք լավ ընդունել ու ինտեգրել նրանց»։

Համաձայն հաշվետվության՝ Կանադայում ապրող 5 մարդուց մեկը ծնվել է երկրի սահմաններից դուրս, իսկ 1990–ից ի վեր երկիր է ժամանել ավելի քան 6 մլն նոր ներգաղթյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը