Տնտեսական

Հունվար 10, 2019 18:30

«Գազպրոմ Արմենիան» չի հստակեցնում, թե արդյոք պատրա՞ստ է փոխհատուցել թանկացած գազի գինը

«Գազպրոմ Արմենիան» չի հստակեցնում, թե արդյոք պատրա՞ստ է փոխհատուցել թանկացած գազի գինը

«Գազպրոմ Արմենիան» չի հստակեցնում, թե արդյոք պատրա՞ստ է ընկերության ծախսերի օպտիմալացման հաշվին փոխհատուցել հունվարի 1-ից սահմանին 15 դոլարով թանկացած գազի գինը։

«Ազատությունը» դեռ հունվարի 8-ին գրավոր հարցմամբ դիմել էր ռուսական մոնոպոլիստի դուստր ընկերությանը՝ «Գազպրոմ Արմենիային», խնդրելով պարզաբանել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարություններն այն մասին, որ նոր տարվա առաջին աշխատանքային օրվանից սկսած գործադիրն ու «Գազպրոմ Արմենիան» բանակցությունների նոր փուլ են սկսում՝ երկրի ներսում սակագների թանկացումը զսպելու համար։

«Արդյոք ընկերության ծախսերն օպտիմալացնելու հնարավորություն կա՞», «Ո՞ր դեպքում է հնարավոր պահպանել այսօրվա դրությամբ գործող սակագները», «Գազպրոմ Արմենիան կամ մայր «Գազպրոմը» պատրա՞ստ են իրենց վրա վերցնել 15 դոլարի տարբերության բեռն ու պահպանել առկա սակագները»- «Ազատության» հարցերին «Գազպրոմի» լրատվական բաժինը այսօր պատասխանել է հետևյալ կերպ.

«ՀՀ առաքվող բնական գազի գնի վերը նշված փոփոխությամբ պայմանավորված Էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, կարգավորող մարմնի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվում են քննարկումներ (բանակցություններ) Ընկերության՝ որպես բնական գազ մատակարարող կազմակերպության կողմից բնական գազ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում ներառվելիք ընկերության սակագնային մարժայի (ներառյալ դրա հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների) մեծության վերաբերյալ փոխհամաձայնեցված որոշումներ ընդունելու առումով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ակնկալում է, որ նշված բանակցությունների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն Ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը»:

Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը, դեկտեմբերի 31-ին հայտարարելով՝ 2019-ի 1000 խմ դիմաց այն 150 դոլարից դառնում է 165 դոլար։

Օրեր առաջ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Ազատությանը» հայտնել էր, որ բանակցությունների այս փուլում քննարկվելու են «Գազպրոմ Արմենիայի» աշխատանքների արդյունավետությունն ու ծախսերի կառուցվածքը, ռուսական ընկերությունում կատարվելու են ուսումնասիրություններ։ Գրիգորյանը չէր բացառել, որ այդ բանակցությունները կարող են ամիսներ տևել։

Ըստ փոխվարչապետի պաշտոնակատարի, քանի դեռ չկա վերջնական արդյունք «Գազպրոմ Արմենիան» չի դիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագները վերանայելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը

Տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է. Գ. Գևորգյան

Տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է. Գ. Գևորգյան

Մարտ 20, 2019 16:28 Ոչխարի գլխաքանակը պակասել է, որովհետև մարդիկ շատ են մորթի ենթարկում։
Լիդիան. Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են

Լիդիան. Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են

Մարտ 20, 2019 14:55 Չեն ընդունում 3-րդ աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունը կամ իրավական հիմքը:
FINANCE-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»

FINANCE-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»

Մարտ 19, 2019 12:15 Այս մրցանակին է արժանանում արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Ավտոկայանատեղերի վճարները կբարձրանան

Ավտոկայանատեղերի վճարները կբարձրանան

Մարտ 15, 2019 14:00 «Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ»:
Անհատ տաքսու վարորդների ամսական 8-12 հազար վճարները դեռ չեն վերացվել. վարչապետը խոստումը չի կատարել

Անհատ տաքսու վարորդների ամսական 8-12 հազար վճարները դեռ չեն վերացվել. վարչապետը խոստումը չի կատարել

Մարտ 13, 2019 21:55 Փաշինյանը նման խոստում է տվել հեղափոխության օրերին, վարչապետի թեկնածու եղած և բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Մարտ 12, 2019 17:12 2019 թ. փետրվարին գրանցվել է 0.6% գնաճ։
«Էդ կրճատված 10 000 քաղաքացիների համար տոմս ենք առնելու, ասենք՝ գնա Չուկոտկա, մեզ մի խանգարի՞» (տեսանյութ)

«Էդ կրճատված 10 000 քաղաքացիների համար տոմս ենք առնելու, ասենք՝ գնա Չուկոտկա, մեզ մի խանգարի՞» (տեսանյութ)

Մարտ 12, 2019 15:54 Կառավարության արդյունավետությունը չի բարձրանա դրանից։
Գյումրիում գործազրկությունը կավելանա

Գյումրիում գործազրկությունը կավելանա

Մարտ 12, 2019 14:56 ՀՀ ՊՆ Գյումրու Խոհարարական-ուսումնական զորամասը մայիսին տեղափոխվելու է Երևան: 
Աջ ղեկով մեքենաները ՀՀ կարող են ներմուծվել մինչև մայիսի 1-ը

Աջ ղեկով մեքենաները ՀՀ կարող են ներմուծվել մինչև մայիսի 1-ը

Մարտ 12, 2019 13:19 ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին։
ՊԵԿ-ը հաստատում է՝ ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են

ՊԵԿ-ը հաստատում է՝ ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են

Մարտ 11, 2019 19:43 Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, յուրաքանչյուր ամիս ստանում են պարգևավճարներ։
Լիդիանը հայտարարում է ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին

Լիդիանը հայտարարում է ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին

Մարտ 11, 2019 17:25 Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շրջափակման կապակցությամբ։