Քաղաքական

Հունվար 10, 2019 18:35

Փաստաբանները պարզաբանել են, թե ինչու Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ

Փաստաբանները պարզաբանել են, թե ինչու Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ

Հաշվի առնելով ՀՔԾ-ի անդրադարձը Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին, նաև այս հարցի վերաբերյալ հետագա հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով, գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել:

«2016 թվականի նոյեմբերի 9-ին Սամվել Մայրապետյանը հոսպիտալացվել է Երևանում սուր նեկրոտիկ պանկրեատիտ ախտորոշմամբ և նույն օրը կյանքի ցուցումով վիրահատվել է: Ինչպես պարզվել է հոսպիտալացումից մի քանի օր անց, Մայրապետյանի մոտ զարգացել էր այդ հիվանդության ամենածանր ձևը, որի մահացության աստիճանը շատ բարձր է անգամ այն երկրներում, որտեղ ներդրված են այդ հիվանդության ժամանակակից բուժման և հնարավոր բարդությունների դեմ պայքարի բոլոր մեթոդները:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում Սամվել Մայրապետյանին ցուցաբերվել է առկա հնարավոր լավագույն բուժօգնությունը, արդեն նոյեմբերի 11-ին նա հայտնվել է մահամերձ վիճակում, և նրա կյանքը Հայաստանում փրկելու անհնարինության պատճառով հատուկ ինքնաթիռով կոմայի վիճակում ստիպված տեղափոխել են Գերմանիա մասնագիտացված կլինիկայում բուժումը շարունակելու նպատակով:

Մոտ վեց ամիս տևած, շատ ծանր բուժման արդյունքում բարեբախտաբար հաջողվել է փրկել Սամվել Մայրապետյանի կյանքը: Հարկ է նշել, որ բուժման վիրահատական մեթոդը, որի շնորհիվ հաջողվել է փրկել Մայրապետյանի կյանքը, Հայաստանում ներդրված չէ. համապատասխան սարքավորումներ և այդ մեթոդին տիրապետող մասնագետներ Հայաստանում չկան: Գերմանիայից վերադառնալուց հետո Մայրապետյանը մշտապես գտնվել է թե՛ Հայաստանի և թե՛ Գերմանիայի բժիշկների հսկողության տակ:

Այժմ Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացել է մեծ տրամաչափի քար: Մինչև կալանավորումը պարբերաբար արված հետազոտությունների, ինչպես նաև կալանավայրում գտնվելու ժամանակ կատարված հետազոտությունների և դատաբժշկական փորձաքննության շրջանակներում արված հետազոտությունների համադրումը թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այդ քարը առաջացել է Սամվել Մայրապետյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ: Այս վտանգի մասին բազմիցս բարձրաձայնել են անվանի բժիշկ- մասնագետները, և դրա մասին Մայրապետյանի փաստաբանները միշտ տեղյակ են պահել պատկան մարմիններին, սակայն դա որևէ արդյունք չի տվել:

Ընդհանուր լեղածորանում քարի առկայությունը Մայրապետյանի պարագայում կրում է շատ լուրջ վտանգ, քանի որ այդ քարը կարող է ցանկացած պահի փակել ընդհանուր լեղածորանը, ինչն արդեն իսկ տարած ծանր հիվանդության և քրոնիկ բորբոքման վիճակում գտնվող ենթաստամոքսային գեղձի պարագայում շատ բարձր հավանականությամբ կբերի բուն հիվանդության կայծակնային սրացման, ինչի դեմ պայքարելու անհրաժեշտ միջոցներն, ինչպես արդեն նշվեց, Հայաստանում, ցավոք, չկան:

Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում քարը հայտնաբերելուց հետո երկու անգամ հավաքվել է մեծ հարգանք վայելող, այդ ասպարեզի անվանի բժիշկ- մասնագետների կոնսիլիում: Հայաստանի առաջատար կլինիկաների անվանի տասը բժիշկ-մասնագետ, այդ թվում՝ ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, կլինիկաների ղեկավարներ եկել են ընդհանուր եզրակացության, որ հարկավոր է շտապ կատարել էնդոսկոպիկ համապատասխան միջամտություն և հեռացնել քարը Մայրապետյանի լեղածորանից: Խնդիրն այն է, որ նշված միջամտության զարգացող ամենատարածված բարդացումը սուր պանկրեատիտի զարգացումն է՝ նույնիսկ մինչև այդ պանկրեատիտ չտարած հիվանդների պարագայում:

Այդ բարդության զարգացումը շատ ավելի հավանական է դառնում նշված միջամտության կրկնակի կամ բազմակի լինելու պարագայում: Հաշվի առնելով Սամվել Մայրապետյանի տարած հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքը և այն, որ նրան Գերմանիայում բուժման ընթացքում բազմիցս արվել է ներկայացված միջամտությունը՝ կոնսիլիումը եկել է այն եզրահանգման, որ շատ բարձր է էնդոսկոպիկ միջամտության արդյունքում բազմաթիվ բարդությունների առաջացման հավանականությունը, որոնց դեմ պայքարելու միջոցների բացակայությունը Հայաստանում մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել Սամվել Մայրապետյանի մահվան: Հիմք ընդունելով այդ իրողությունը՝ կոնսիլիումը գտել է, որ Մայրապետյանի բուժումը ճիշտ է իրականացնել Գերմանիայի այն կլինիկայում, որտեղ նախկինում հաջողվել է փրկել նրա կյանքը:

Բացարձակապես անընդունելի է, որ բժիշկ-մասնագետների բազմաթիվ զգուշացումներն անտեսած պետական իրավասու մարմինները, որոնք հասցրել են Սամվել Մայրապետյանին այն վիճակին, որ առաջացել է ակնհայտ սպառնալիք նրա կյանքին և առողջությանը, շարունակում են անտեսել ոլորտի մասնագետների կարծիքը և այժմ էլ խոչընդոտում են նրա բուժման միակ հնարավորությունը՝ փորձելով այն ներկայացնել իբրև քննությունից թաքնվելու միջոց»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Հունիս 15, 2019 20:16 Գերուժեղացված ծառայություն և անձնագրերի ստուգում։
ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

Հունիս 15, 2019 13:30 Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել։
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Հունիս 15, 2019 13:10 Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ։
Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Հունիս 15, 2019 13:00 Գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Հունիս 15, 2019 11:00 Վիճակը միջին ծանրության է։
Ռոբերտ Քոչարյանը` դատավորին. «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը` դատավորին. «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս» (տեսանյութ)

Հունիս 14, 2019 17:39 «Այս գործը կարելու համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու»։
Մի ոտքով մնալով հին Հայաստանում՝ վարչապետը նոր Հայաստան չստացավ․ քաղաքագետ

Մի ոտքով մնալով հին Հայաստանում՝ վարչապետը նոր Հայաստան չստացավ․ քաղաքագետ

Հունիս 14, 2019 16:15 Մենք հիմա հայտնվել ենք պառակտված Հայաստանում, որտեղ առկա հակասությունները շատ ավելի խորքային են:
Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը

Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը

Հունիս 14, 2019 16:10 «Թող ուղարկեն նրան, ում պետք է, և գործը բացահայտեն»:
Մեկնարկեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին դատական նիստը

Մեկնարկեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին դատական նիստը

Հունիս 14, 2019 15:20 Համբարձումյանը հայտարարել էր՝ «Մանվելը էրեխեք է բռնաբարել»:
Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը

Հունիս 14, 2019 14:22 Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունն ընդմիջվեց․ (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունն ընդմիջվեց․ (տեսանյութ)

Հունիս 14, 2019 11:18 Դատավորին ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց։
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացու վիրավորում ստացել

Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացու վիրավորում ստացել

Հունիս 13, 2019 20:35 ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
ԲԴԽ անդամը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

ԲԴԽ անդամը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

Հունիս 13, 2019 16:25 Սնանկության դատարանի դատավոր է։
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Հունիս 13, 2019 16:10 Հանդիպումը տևել է 1 ժամից ավելի։