Հարցազրույց

Հունվար 11, 2019 12:46

«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան

«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան

Հարցազրույց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։

-Պարոն Սողոմոնյան, հունվարի 10-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտարարեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։

-Կարծում եմ՝ նախօրեին տեղի ունեցածը պետք է դիտարկել և մեկնաբանել ոչ թե առանձին դատական գործընթացի կամ առանձին դատավորի կայացրած որոշման, այլ ավելի լայն համատեքստում։ Խոսքս նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման համատեքստի մասին է։ Նաև՝ դատական համակարգի վրա իշխանության կողմից գործադրվող աննախադեպ ու բիրտ ճնշման համատեքստի մասին։ Այս առումով տեղի ունեցածն ինձ համար միանգամայն սպասելի էր։ Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն այնքան ակնհայտ է դարձել ու իրականացվում է այնքան անթաքույց ու կոպիտ ձևերով, որ նույնիսկ առանձնապես վելուծելու ու դա ապացուցելու կարիք էլ չի առաջանում, բավական է միայն փաստերի պարզ համադրություն կատարել։

Հիշենք նախագահի հրատապ կալանավորմանը լծված դատարանի գիշերային նիստերը ու համադրենք դրանք երեկոյան 18։30–ին տուն շտապող քննիչի ու նիստը 12 օրով հետաձգող և, ըստ էության, արդարադատություն իրականացնելուց խուսափող դատավորի գործելակերպի հետ։ Հիշենք երկու գաղտնալսումների խայտառակ բովանդակությունը, ինչը, ի դեպ, արդեն լի ու լի բավարար է նախագահ Քոչարյանին քաղբանտարկյալ հայատարարելու համար։ Հիշենք վարչապետի՝ դատավորներին ողղված կոշտ սպառնալիքները, որոնց հնչեցումը «պատահականորեն» զուգադիպում էր նախագահ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստերի ժամանակահատվածներին։ Հիշենք, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց դատավորների վարկանիշային ցանկում մինուս 12 ցուցանիշ ունեցող վախեցած դատավորի որոշումը և վերացրեց մեկ այլ որոշում, որ կայացված էր վարկանիշային աղյուսակը գլխավորող հեղինակավոր դատավորի կողմից։ Հիշենք Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելը, ՀՔԾ ղեկավարի իրականության հետ աղերսներ չունեցող «մեղադրական» հայտարարությունների շարանը, Նիկոլ Փաշինյանի ու այլ պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված մերկապարանոց մեղադրանքները, որոնք մանիպուլյատիվ կերպով ներկայացվում էին որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Վերստին մատնանշենք ընդհանուր առմամբ «Մարտի 1-ի» գործի ամբողջ այս տխրահռչակ «նոր դրվագը», որը, ինչպես մի հարցազրույցում ասաց նախագահ Քոչարյանը, պարզապես իրավաբանական աղբ է իրենից ներկայացնում, ուրիշ ոչինչ։

Կրկնեմ՝ տեղի ունեցողի ընդհանուր տրամաբանությունն ու նպատակն այքան պարզ է արդեն, խոսակցական լեզվով ասած՝ արդեն այնքան է «վառվել», որ, կարծում եմ, նույնիսկ այս պրիմիտիվ ներկայացման սցենարի հեղինակներն էլ դրան չեն հավատում։ Այնպես որ՝ իմ կարծիքով երեկվա իրադարձությունն ընդամենը մի դրվագ էր այս նույն խաղում, ուրիշ ոչինչ։

-Դուք օգտագործեցիք «քաղբանտարկյալ» եզրույթը։ Կարծում եք՝ այն կարո՞ղ է կիրառվել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։

-Այո՛, միանշանակ։ Ընդհանրապես, դեկտեմբերի 28-ի դատական նիստի զավեշտալի պատճառով 12 օրով հետաձգումից հետո հրապարակային դաշտում նախագահ Քոչարյանի վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ է սկսել հնչել այդ ձևակերպումը։ Դա կարծես վերջին կաթիլը դարձավ շատերի համար, ովքեր դեռ հույս ունեին, թե տեղի ունեցողը կարող է իրավական հարթության մեջ տեղավորվել։ Եվ թող որևէ մեկին չթվա, թե «քաղբանտարկյալ» եզրույթի օգտագործումը իրողությունների կամայական մեկնաբանություն է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կամ համակիրների կողմից, բացարձակապես։ Ուզում եմ հիշեցնել այդ եզրույթի ԵԽԽՎ սահմանումներից ընդամենը մեկը, համաձայն որի, քաղբանտարկյալ է համարվում այն անձը, որի ձերբակալությունը կամ կալանավորումը այնպիսի դատական գործընթացի արդյունք է, որը հստակ անարդար է և կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ։

Քիչ առաջ իմ կողմից ներկայացված փաստերի համադրությունը հենց դրա մասին է վկայում՝ այո՛, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Ի դեպ, դա շատ լավ են հասկանում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Բազմաթիվ ազդակներ ունեմ եզրակացնելու համար, որ մեր հիմնական արտաքին քաղաքական գործընկերները արդեն հստակ համապատասխան եզրահանգումներ են արել և ձևակերպել են իրենց մոտեցումները Քոչարյանի գործի վերաբերյալ հենց այս տրամա¬բանության լույսի ներքո։ Վստահ եմ՝ ժամանակի հետ մեր իշխանությունները կհամոզվեն դրանում։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Մարտ 19, 2019 14:11 Հնարավոր չէ պաշտպանվել մի բանից, որը գրված է աբստրակտ արտահայտություններով:
Հայրն առաջարկել է մեկնել Բրյուսել, մայրը պնդել է, որ ծնունդը նշի (տեսանյութ)

Հայրն առաջարկել է մեկնել Բրյուսել, մայրը պնդել է, որ ծնունդը նշի (տեսանյութ)

Մարտ 19, 2019 09:11 Ֆեյսբուքյան ասուլիս Մարիամ Փաշինյանի հետ։
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ (ֆոտոշարք)

Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ (ֆոտոշարք)

Մարտ 16, 2019 19:36 Ծանր րոպեներին աջակցել ու շարունակում են աջակցել մեզ։
Այս պայմաններում ԼՂ հակամարտությունը չի կարգավորվելու․ վերլուծաբան

Այս պայմաններում ԼՂ հակամարտությունը չի կարգավորվելու․ վերլուծաբան

Մարտ 15, 2019 13:52 «Անհրաժեշտ էր ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ոչ այնքան հստակեցում, որքան վերանայում»:
«Դա նշանակում է բանակցել կապիտուլյացիայի համար». Մոդեստ Կոլերով

«Դա նշանակում է բանակցել կապիտուլյացիայի համար». Մոդեստ Կոլերով

Մարտ 14, 2019 12:37 Այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն։
Վիկտոր Սողոմոնյան. «Տեր–Պետրոսյանին 98–ին իշխանությունից դուրս շպրտեցին»

Վիկտոր Սողոմոնյան. «Տեր–Պետրոսյանին 98–ին իշխանությունից դուրս շպրտեցին»

Մարտ 14, 2019 09:50 Պոպուլիստական հայտարարությունների շրջանակից վարչապետը պետք է դուրս գա։
«Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի»․ Իսագուլյան

«Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի»․ Իսագուլյան

Մարտ 12, 2019 15:40 «Կան պաշտոնյաներ, որոնք տարբեր դեսպանների տներում ավելի շատ են լինում»:
«Անորոշության ամպ է կախվել երկրի վրա». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Անորոշության ամպ է կախվել երկրի վրա». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Մարտ 12, 2019 08:32 «Իշխանությունն անընդհատ մոնոլոգի մեջ է, չի խոսում հասարակության հետ»։
Աննա Հակոբյան․ Այդ այցերը միակ միջոցն են, որ ես ու ամուսինս շփվենք միմյանց հետ (տեսանյութ)

Աննա Հակոբյան․ Այդ այցերը միակ միջոցն են, որ ես ու ամուսինս շփվենք միմյանց հետ (տեսանյութ)

Մարտ 08, 2019 09:47 Միևնույն է՝ ինքնաթիռում այդ բազկաթոռը դատարկ էր։
Սեյրան Օհանյան․ «Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորվեր» (տեսանյութ)

Սեյրան Օհանյան․ «Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորվեր» (տեսանյութ)

Մարտ 05, 2019 09:17 «Կհայտնվեն մարդիկ, որոնք կսկսեն քննել 1995-96 թվականները»։
«Առաջին դեմքից»` Վիկտոր Սողոմոնյանի հետ (տեսանյութ)

«Առաջին դեմքից»` Վիկտոր Սողոմոնյանի հետ (տեսանյութ)

Մարտ 03, 2019 16:05 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հարցազրույցն «Առավոտ»-ին։
Երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքն անհեթեթ, անիմաստ է․ Սամվել Նիկոյան

Երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքն անհեթեթ, անիմաստ է․ Սամվել Նիկոյան

Մարտ 01, 2019 15:30 Որևիցե մեկն այն ժամանակ չի փաստել, որ որևէ զինվորական մասնակցել է մարտի 1-2-ի իրադարձություններին:
Ժողովուրդը կարճ հիշողություն ունի և դավաճանում է իր կուռքերին. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Ժողովուրդը կարճ հիշողություն ունի և դավաճանում է իր կուռքերին. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Մարտ 01, 2019 09:50 «Եթե կա բացարձակ իշխանություն, այն վաղ թե ուշ սկսում է այլասերվել»,-5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է քաղաքագետը։
Ռուբեն Հակոբյան.  «Մարտի 1-ը փորձ է արվում շոուի վերածել, որը ցավալի է» (տեսանյութ)

Ռուբեն Հակոբյան. «Մարտի 1-ը փորձ է արվում շոուի վերածել, որը ցավալի է» (տեսանյութ)

Փետրվարի 27, 2019 18:16 «Փաշինյանը ցուցմունք է տվել Տեր-Պետրոսյանի դեմ»։