Աշխարհ

11.01.2019 15:24


Թուրքիայում բժիշկը գաղտնի տեսանկարահանել է կրծքագեղձերի հետազոտություն անցնող կանանց

Թուրքիայում բժիշկը գաղտնի տեսանկարահանել է կրծքագեղձերի հետազոտություն անցնող կանանց

Թուրքիայի Իզմիրի համալսարաններից մեկի բժշկական ֆակուլտետի կլինիկական օրդինատորը հետազոտության ժամանակ գաղտնի տեսանկարահանել է կրծքագեղձերի հետազոտություն անցնող տասնյակից ավելի կանանց և այդ տեսանյութերը տարածել համացանցում:

Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո հետազոտված կանանցից մեկը դիմել է ոստիկանություն: Կնոջ ցուցմունքում ասվում է. «Բուժզննման ընթացքում դուռը փակել էր: Ներսում ոչ ոք չկար: Տեսանյութը թաքնված տեսախցիկով է նկարահանել։

Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված բժիշկը հայտնել է, որ կանանց տեսանկարահանել է, որպեսզի իր կոլեգաների հետ քննարկի հիվանդների խնդիրները:

Իզմիրի իրավապահ մարմինները խուզարկել են բժշկի տունը, աշխատավայրն ու ավտոմեքենան և առգրավել 3 կոշտ սկավառակ ու 2 հեռախոս:

Աղբյուրը՝ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը