Աշխարհ

14.01.2019 13:15


ԱՄՆ-ում առաջին անգամ թուրք քաղաքապետ է ընտրվել

ԱՄՆ-ում առաջին անգամ թուրք քաղաքապետ է ընտրվել

Հունվարի 4-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Չեթհեմ քաղաքի քաղաքապետ է ընտրվել ազգությամբ թուրք, Թուրքիայի և ԱՄՆ-ի քաղաքացի, ամերիկաբնակ Թայֆուն Սելենը։ Սա առաջին դեպքն է, երբ ազգությամբ թուրքն ԱՄՆ-ում զբաղեցնում է նման պաշտոն։ Սելենն ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ է։

Չեթհեմն ԱՄՆ-ի այն քաղաքներից է, որտեղ ամենից քիչ ներգաղթյալներ են բնակվում։

Սելենն ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի տեղի թուրք բնակչության սպասելիքները, չնայած վերջիններիս թիվը փոքրաթիվ են։ Թուրք քաղաքապետը քննադատել է Դոնալդ Թրամփի՝ երկրի ներսում վարած քաղաքականությունը։

Աղբյուր` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը