Քաղաքական

15.01.2019 10:00


ԱԺ փոխնախագահներ ընտրվեցին Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահներ ընտրվեցին Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը  և Վահե Էնֆիաջյանը (տեսանյութ)

Հունվարի 14-ին գումարված 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը այսօր ևս շարունակվում է։

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց։

Ազգային ժողովը կքննարկի նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծն ու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։

Նոր խորհրդարանն ունի 132 պատգամավոր: «Իմ քայլը» դաշինքն ունի 88, ԲՀԿ-ն՝ 26 մանդատ, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ:

***

Պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ԱԺ նախագահի երկու իշխանական տեղակալներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին։

Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124, դեմ՝ 3 պատգամավոր, Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 109, դեմ՝ 20 պատգամավոր:

Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 130-ը:

Պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանին։ Վերջինի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր: Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը