Լրահոս

16.01.2019 12:25


Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում

Հունվարի 16-ի ցերեկը առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6-ը, 18-19-ի գիշերները՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում

Հունվարի 16-ին, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն։

Երևան քաղաքի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.80C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.20C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.00C

Այս խորագրի վերջին նյութերը