Լրահոս

16.01.2019 14:35


«Մեղրու սար» կոչվող հատվածում և Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Հունվարի 16-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ-Մարտունի, Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը