Աշխարհ

17.01.2019 11:16


Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրել Patriot համակարգեր

Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրել Patriot համակարգեր

Ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային «Patriot» համակարգերը Թուրքիային մատակարարելու համար Անկարա է մեկնել ամերիկյան պատվիրակություն։ Վերջինիս հետ բանակցություններին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարարության և ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներ։ Թուրքական կողմը ցանկություն է հայտնել «Patriot»–ների համատեղ արտադրություն սկսել ԱՄՆ-ի հետ:

Իր հերթին ամերիկյան պատվիրակությունն անհանգստություն է հայտնել, որ Թուրքիային մատակարարվելիք ամերիկյան F-35 կործանիչների տեխնոլոգիաները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում՝ հաշվի առնելով վերջին շրջանում թուրք-ռուսական հարաբերությունների ամրապնդումը։ Պահանջ է ներկայացվել, որ Թուրքիան այդ ամենը կանխելու համար միջոցներ ձեռնարկի։

Թուրքիան արդեն Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ, ինչը մեծապես անհանգստացրել էր Վաշինգտոնին։

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը