Աշխարհ

17.01.2019 19:44


Էրդողանին քննդատող ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստին ուզում են կալանավորել

Էրդողանին քննդատող ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստին ուզում են կալանավորել

ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «New York Knicks» թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերին Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրան մեղադրում են «գյուլենական համայնքի հետ» կապ ունենալու մեջ։

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը համապատասխան դիմումներ է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն, որպեսզի Քանթերը ներառվի վտանգավոր հանցագործների «կարմիր ցուցակում»։

Աղբյուրը նշում է, որ եթե նախարարությունը դրական պատասխան տա այդ դիմումին, ապա Ստամբուլի դատախազազությունն ԱՄՆ-ից պահանջելու է բասկետբոլիստի արտահանձնել:

Մեղադրականում ասվում է, որ Քանթերը սոցցանցում այնպիսի գրառում է կատարել, որն ապացուցում է նրա կապը գյուլենական համայնքի հետ: Ըստ դատախազության՝ սոցցանցում կատարած գրառման մեջ Քանթերը գյուլենական համայնքի առաջնորդ, Թուրքիայի իշխանությունների կողմից հետախուզվող, թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին անվանել է «ուսուցիչ»:

Էնես Քանթերը հայտնի է Էրդողանի հասցեին արվող կոշտ քննադատություններով։ Բասկետբոլիստը կտրականապես դեմ է Թուրքիայում Էրդողանի վարած ներքին քաղաքականությանը։

BBC-ի հետ զրույցում Քանթերն ավելի վաղ ասել էր.

«Ես բարձրաձայն եմ քննադատում Էրդողանին, այդ իսկ պատճառով ինձ ապահով չեմ զգում: Բայց ես կշարունակեմ բարձրաձայն ու հրապարակային խոսել: Թող ողջ աշխարհն իմանա, թե Թուրքիայում ինչեր են կատարվում»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը