Աշխարհ

17.01.2019 18:01


82–ամյա Բեռլուսկոնին մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին

82–ամյա Բեռլուսկոնին մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մասնակցել մայիսի վերջին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին:

ANSA–ի փոխանցմամբ՝ «Հառա՛ջ, Իտալիա» կուսակցության 82-ամյա առաջնորդը նման հայտարարություն է արել Սարդինիայում կայացած կուսակցական միջոցառումներից մեկի ժամանակ:

«Ես որոշել եմ մասնակցել եվրոպական ընտրություններին, որպեսզի իմ ձայնը լսելի դարձնեմ Եվրոպայում, որը պետք Է փոխվի»,-ասել է Բեռլուսկոնին:
Քաղաքական գործիչն Իտալիայի կառավարությունը գլխավորել է 1994-ին, աշխատել այդ պաշտոնում նաև 2001-2006 թթ:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը