Աշխարհ

18.01.2019 10:25


Բրիտանիայում ստուգել են Եղիսաբեթ 2–րդի՝ ՃՏՊ–ում հայտնված ամուսնու հարբածությունը

Բրիտանիայում ստուգել են Եղիսաբեթ 2–րդի՝ ՃՏՊ–ում հայտնված ամուսնու հարբածությունը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2–րդ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի կոմս Ֆիլիպը, որը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարում, թեսթ է անցել՝ արյան մեջ ալկոհոլի առկայությունը ստուգելու համար։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Գործակալության տվյալներով՝ արդյունքը բացասական է եղել։ Նշվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել Սենդրինհեմ կալվածքից ոչ հեռու։

Ֆիլիպի ավտոմեքենան շրջվել է։ Կատարվածի ժամանակ կոմսն է վարելիս եղել, սակայն չի տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը