Աշխարհ

18.01.2019 10:56


Պայթյուն Բոգոտայում. զոհերի թիվը հասել է 21-ի (տեսանյութ)

Պայթյուն Բոգոտայում. զոհերի թիվը հասել է 21-ի (տեսանյութ)

Նախօրեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում 80 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենան բախվել է ոստիկանության ակադեմիայի շենքի պատին և պայթել: Տեղի ունեցածի հետևանքով 21 մարդ է զոհվել, 68-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է timesnownews.com-ը։

Տուժածներին հոսպիտալացրել են։

Կոլումբիայի իշխանությունները հաստատել են, որ վարորդը 57-ամյա Խոսե Ալդեմար Ռոխաս Ռոդրիգեսն է, որը նույնպես զոհվել է:

Երկրի նախագահ Իվան Դուկեն ողբերգության առնչությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

Նշվում է, որ կատարվածը վերջին 16 տարում երկրում տեղի ունեցած ամենաողբերգական պատահարն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը