Քաղաքական

19.01.2019 12:50


Նախարարներ են նշանակվել և վերանշանակվել

Նախարարներ են նշանակվել և վերանշանակվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու և վերանշանակելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի, Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարարի, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսերի նախարարի, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում:

Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը