Քաղաքական

19.01.2019 12:53


ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») եւ Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթեւ Հայրապետյանը («Իմ քայլը») եւ Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը