Մեկնաբանություն

Հունվար 21, 2019 10:10

Արամ Սարգսյանի սիլլոգիզմը կամ «Մուտք կա» (տեսանյութ)

Արամ Սարգսյանի սիլլոգիզմը կամ «Մուտք կա» (տեսանյութ)

2017-ի ԱԺ-ում ընդդիմադիր անտուրաժ էր պետք, և հաճախորդներ գտնվեցին:

Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը գոռում էին՝ «Ելք կա», ու մտան, ավելի ճիշտ՝ մտցվեցին խորհրդարան:

Ուշագրավ է, որ «Ելքն» իր ստեղծման օրվանից մի շարք ձևափոխությունների ենթարկվեց: Իրար հայհոյել են, հետո միացել են, պառակտվել են, նորից միացել են, մասամբ բաժանվել են, ամբողջությամբ են բաժանվել, կիսամիացել են և հիմա դարձել են խորհրդարանում ու դրա պատերից դուրս համատեղ կյանքով ապրող անհասկանալի ընտանիք:

Ամենասկզբում, երբ դաշինքի անդամները դեռ չգիտեին, որ դաշինք են կազմելու, միմյանց մեղադրում էին Բ26-ին ծախված լինելու համար:

Հետո եկավ դաշինք կազմելու ժամանակը: Դրան հաջորդեց պառակտումը, քանզի Նիկոլ Փաշինյանը դարձավ քայլարշավորդ, իսկ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը մնացին Բ26-ի տիրույթում: Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո վերջիններս դարձան «թավշյա» ու նոր կառավարությունում պաշտոններ ստացան:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, սակայն, Փաշինյանն իր երբեմնի դաշնակիցներին չվերցրեց ցուցակ, ու սրանք ստիպված մասնակցեցին «Լույս» դաշինքի անվան տակ:

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում «Ելքն» արդեն երեք մասի էր բաժանված: Փաշինյանի գլխավորած ուժը խորհրդարան անցավ որպես իշխանություն, իսկ «կլասիկ» քաղաքական գործչի վերածված Մարուքյանի ԼՀԿ-ն՝ որպես ընդդիմություն կամ չիշխանություն, որը քվեարկում է «Իմ քայլի» պես:

Ինչ մնում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա խորհրդարանից դուրս մնացած Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանն օրերս վերանշանակվել է Արդարադատության նախարարի պաշտոնում: Դրան զուգահեռ՝ Ա. Սարգսյանի կուսակցությունը հայտարարել է իշխանություններին աջակցելու մասին: Ասում են՝ արտաքին քաղաքականության մեջ հակադրվում ենք Փաշինյանին, բայց ահա ներսում սատարում ենք նրան. սա պաշտոն ստանալը հիմնավորելու հայաստանյան «կլասիկ» տարբերակ է:

Հիշեցնենք, որ երբ Արամ Սարգսյանը տեղ չգտավ Փաշինյանի ցուցակում, ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության փուլում մի պահ «թունդ» բաներ սկսեց ասել «Քաղաքացիական պայմանագրի» հասցեին: Նա ասաց, որ Փաշինյանն այնքան է կրկնում ՀՀԿ-ականների քայլերը ու այնքան մոտ է նրանց գաղափարախոսությամբ, որ կարող է նույնիսկ դաշինք կնքել նրանց հետ: Սարգսյանը, բնականաբար, դա ասում էր բացասական կոնտեքստով, ու ասում էր՝ ցույց տալու համար, որ ինքը տարբերվում է նրանցից ու, իբր, Փաշինյանի հետ չի համագործակցի:

Զեյնալյանի վերանշանակմամբ հիմա Սարգսյանը փաստացի դաշինքի մեջ է մտել Փաշինյանի հետ: Ուստի Փաշինյանի սիրած սիլլոգիզմից ելնելով՝ կարող ենք ասել, որ Արամ Սարգսյանը կարող էր դաշինք կնքել նաև ՀՀԿ-ի հետ: Այսինքն՝ համարյա կնքել է, քանզի կարծում էր, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր տեսակետներով ՀՀԿ-ից չի տարբերվում:

Մի խոսքով, «Ելք» դաշինքի մաս կազմած կուսակցությունները միշտ էլ իշխանությունների մոտ մուտք են գտնում: Գոռում էին՝ «Ելք կա», բայց միշտ առաջնորդվում են «Մուտք կա» սկզբունքով:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը

Լևոնանիկոլական ռեժիմի առանձնահատկությունները (տեսանյութ)

Լևոնանիկոլական ռեժիմի առանձնահատկությունները (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 11:30 Փաշինյանն ու Տեր–Պետրոսյանը դեռևս ֆորմալ գործընկերներ չեն, բայց դա կապ չունի։
Նիկոլ/Սաշիկ՝ 50/50 (տեսանյութ)

Նիկոլ/Սաշիկ՝ 50/50 (տեսանյութ)

Փետրվարի 20, 2019 13:55 Օրերս հայտնաբերվեց 50/50–ի շատ կոնկրետ դեպք ... Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Փետրվարի 20, 2019 12:20 Նիկոլ Փաշինյանն իր ներկայիս վարքագծով դարձել է մահապարտ՝ մահապարտ դարձնելով ու վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետությանը։
Ամուլսարի առումը

Ամուլսարի առումը

Փետրվարի 20, 2019 09:55 Այդ ի՞նչ հզոր ձեռք է, որ թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին որոշում կայացնել։
Ինչո՞ւ է Փաշինյանը խճճվել Մարուքյանի հարցում (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը խճճվել Մարուքյանի հարցում (տեսանյութ)

Փետրվարի 19, 2019 13:30 2017–ին Նիկոլը հայտարարում էր, որ եկել է Լուսավոր Հայաստանի էջը բացելու ժամանակը։
Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)

Փետրվարի 19, 2019 11:32 Նիկոլ Փաշինյանը «տնտեսական հեղափոխության» գլխավոր գործիքի դերում տեսնում է ՀԴՄ կտրոնը։ Նա այդ առումով օրիգինալ չէ։
Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը

Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը

Փետրվարի 18, 2019 19:45 ՀԱԿ-ի առաջարկն արտաքուստ բխում է Փաշինյանի շահերից, բայց իրականում Տեր-Պետրոսյանն անհանգստացած է սեփական ճակատագրով:
Կառավարության ծրագրի հակառակ կողմը

Կառավարության ծրագրի հակառակ կողմը

Փետրվարի 18, 2019 10:55 Իսկ ի՞նչ էր ուզեցել ասել կառավարությունը, որ չէր հանձնել թղթին, այլ թողել էր տեքստից դուրս, այսինքն՝ հակառակ կողմում։
Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդայնանում Մարուքյանից և հիշում «Վատիկանի դրոշի» մասին (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդայնանում Մարուքյանից և հիշում «Վատիկանի դրոշի» մասին (տեսանյութ)

Փետրվարի 16, 2019 14:00 Ստացվում է, որ Փաշինյանն էլ է առնվազն 2017–ին մտել Մինասյանի նախագծի մեջ, այսինքն՝ եղել է «Վատիկանի դրոշը» համբուրողների մեջ։
«Նոր Հայաստանի» կոռուպցիան (տեսանյութ)

«Նոր Հայաստանի» կոռուպցիան (տեսանյութ)

Փետրվարի 15, 2019 13:40 Կոռուպցիան միայն վարչապետի կաբինետ մտնելիս կուլոն, ոսկի, մարջան, ապարանջան տալը չէ։ Դա միայն աներձագին կամ զարմիկին պատգամավոր, իսկ մյուս բարեկամներին՝ այլ պաշտոնների նշանակելը չէ։
Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Փետրվարի 15, 2019 12:01 Այս կառավարության գործունեության ժամկետի հետհաշվարկը միացրած է, և այն միացրել է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ։
«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

Փետրվարի 14, 2019 14:48 Փաշինյանը ոչ թե սուպերվարչապետական լիազորություններ է ուզում, այլ ավելին:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փետրվարի 14, 2019 11:30 Ինչո՞ւ պետք է հանուն Փաշինյանի իշխանության՝ Հայաստանն ու Արցախը նման գին վճարեն։
Ներթիմային «փոխհրաձգություն»

Ներթիմային «փոխհրաձգություն»

Փետրվարի 13, 2019 19:32 Թեև Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ֆորմալ առումով թիմակիցներ չեն, բայց առնվազն գաղափարական հատվածում (հատկապես Արցախի խնդրի կարգավորման ու ներքաղաքական հարցերում) նրանք միևնույն կոդի մեջ են:
Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Փետրվարի 12, 2019 19:25 Նույնիսկ Գ. Սահակյանի մտքով չէր անցնի ասել, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Փետրվարի 12, 2019 12:45 Ադրբեջանական մամուլում համոզված են, որ Փաշինյանի ուսուցիչը Արցախի հարցում Լևոն Տեր–Պետրոսյանն է, ու ողջունում են այդ հանգամանքը։
«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

Փետրվարի 12, 2019 10:50 Մենք ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն ենք ձևավորել, այլ մենք գործ ունենք հին Հայաստանի վերջին իշխանության հետ։
Խոցում հովանոցով (տեսանյութ)

Խոցում հովանոցով (տեսանյութ)

Փետրվարի 11, 2019 12:10 «Թավշյա» տիկնայք և պարոնայք ապշած են, թե ինչու են մեդիան ու ֆեյսբուքահայությունն իրենց, պատկերավոր ասած, խոցում հովանոցով։
Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Փետրվարի 11, 2019 11:30 Օրենսդրությանը, դատարաններին, դատախազությանը, մարզպետարաններին ու մյուս պետական կառույցներին փոխարինելու է եկել Փաշինյանի կամքը, որն ամենևին էլ բարի չէ։
Նիկոլ Փաշինյան VS Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան VS Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Փետրվարի 08, 2019 13:35 Ինչպես և երբ են ծառայեցվելու Գևորգ Կոստանյանի գիտելիքները պետությանը՝ դժվար է ասել։