Աշխարհ

21.01.2019 18:47


26 ամենահարուստ միլիարդատերերի կարողությունը հավասարվել Է 3,8 մլրդ չքավորների եկամուտներին. «Oxfam»

26 ամենահարուստ միլիարդատերերի կարողությունը հավասարվել Է 3,8 մլրդ չքավորների եկամուտներին. «Oxfam»

Միլիարդատերերի թիվը վերջին տասը տարում գործնականում կրկնապատկվել է եւ 2018 թվականին հասել է 2208-ի, իսկ նրանց կարողությունն օրական աճել է 2,5 միլիարդ դոլարով: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում Է «Oxfam» միջազգային բարեգործական եւ հումանիտար կազմակերպության հետազոտությունը, որը պատրաստվել Է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախաշեմին:

Կազմակերպության տվյալներով՝ այդ խմբի մարդկանց բարեկեցության աճը մեկ տարում կազմել է 900 միլիարդ դոլար, եւ այժմ միլիարդատերերի կարողությունն ամենամեծն է ամբողջ ժամանակի ընթացքում: Նշված է, որ 2017-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակամիջոցում յուրաքանչյուր երկու օրը մեկ աշխարհում նոր միլիարդատեր Է հայտնվել: Միաժամանակ «Oxfam»-ը նաեւ այլ տագնապալի միտում է արձանագրում. աշխարհի ամենանաաղքատ մարդկանց ֆինանսական դրությունն անցյալ տարի բնավ չի բարելավվել: Համեմատելով ստացված արդյունքները՝ կազմակերպությունը հանգել է այն եզրակացության, որ աշխարհի 26 ամենահարուստ մարդանց կարողությունը հավասար է այդ 3,8 միլիարդ ամենաաղքատ մարդկանց ընդհանուր կարողությանը: Այսպես, հետազոտության մեջ նշված է, որ աշխարհի ամենահարուստ մարդու՝ «Amazon» ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունն աճել է մինչեւ 112 միլիարդ դոլար, եւ այժմ նրա կարողության միայն 1 տոկոսը հավասար է 105 միլիոն բնակչությամբ Եթովպիայի առողջապահության ամբողջ բյուջեին:

«Oxfam»-ը հիմնադրվել Է 1942 թվկանին Օքսֆորդում՝ սովյալներին օգնություն ցույց տալու համար (Oxford Committee for Famine Relief): Ներկայում դա միջազգային միավորում Է՝ բաղկացած 17 կազմակերպություններից, որոնք աշխատում են աշխարհի ավելի քան 90 երկրում: Կազմակերպության նպատակն է աղքատության եւ դրա հետ կապված անարդարության խնդիրների լուծումն ամբողջ աշխարհում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը