Քաղաքական

22.01.2019 23:35


Փաշինյանը Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ (տեսանյութ, լրացված)

Փաշինյանը Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ (տեսանյութ, լրացված)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է երեքշաբթի Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանի վարչապետն ասել է՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։

Լինելու է արդյոք երկկողմ հանդիպում Ալիևի հետ հարցին ի պատասխան Փաշինյանն ասել է. «Այո, դա ոչ ֆորմալ հանդիպում է»։

***

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ:

Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:

Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»:

Այս խորագրի վերջին նյութերը