Մեկնաբանություն

Հունվար 23, 2019 10:30

Փաշինյանն Արցախի հարցով պատրաստվում է հանրաքվե՞ անցկացնել

Փաշինյանն Արցախի հարցով պատրաստվում է հանրաքվե՞ անցկացնել

«Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ:

Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին:

Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,– գրել է Նիկոլ Փաշինյանը:

Սա ուշագրավ գրառում է, քանզի իր կարճության մեջ երկար հարցերի ու բազմաթիվ եզրահանգումների տեղիք է տալիս։

Ինչո՞ւ էր Փաշինյանը թաքցնում բանակցությունների փաստը

Նախ՝ հարկ է առանձնահատուկ շեշտել, որ հակամարտության բանակցությունների հարցով ավելի փակ ու գաղտնապահ իշխանություն նորանկախ Հայաստանը երբևէ չի ունեցել։

Բաց ու թափանցիկ աշխատելու խոստում տված Փաշինյանն ամենափակն է։ Նա բաց է տարատեսակ «ջրիկ» թեմաների ու երկրորդական հարցերում, բայց լուրջ թեմաներով նա գերփակ է, ինչն ամբոխավարության հիմնական հատկանիշներից է՝ ձևի մեջ լինել բաց, իսկ ահա բովանդակային հարցերում ապահովել հանրային զրո հաշվետվողականություն։

Տեղին է հիշեցնելը, որ Փաշինյանը մշտապես պնդել է, որ ինքն Արցախի հարցով Ադրբեջանի հետ չի բանակցելու, այլ դրանով զբաղվելու է Արցախի իշխանությունը։ Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է։ Արցախի հարցով կան ինտենսիվ բանակցություններ։ Ամբողջ աշխարհը խոսում է այդ մասին, բայց պաշտոնական Երևանը լուռ է։ Լուռ է այն Փաշինյանը, որն արձագանքում է անգամ իրենց կերած խաշի թեմային կամ որևէ ֆեյքի գրած ստատուսին։ Լուռ է այն Փաշինյանը, որը չնչին դրական լուրն է շտապում հայտարարել ֆեյսբուքյան իր էջում։

Փաշինյանը թաքցնելու բան ունի, և դա է նրա լռության պատճառը։ Նաև՝ վախը։ Նա վախենում է, որ եթե ավելի բաց խոսի, ապա դա կարող է ցնցել իր իշխանական համակարգը։

Փաշինյանը մի կողմից հայտարարում էր, որ բանակցություններ չեն լինելու, սակայն գրառման մեջ օգտագործել է «մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին» ձևակերպումը։ Փաստորեն, նա ընդունել է, որ բանակցություններ, այդուհանդերձ, կան։ Եվ ոչ մի խոսք այն մասին, թե ինչ եղավ Արցախը բանակցային սեղանին նստեցնելու խոստման հետ, ի՞նչ կոնկրետ քայլեր են արվել այդ ուղղությամբ, ո՞ւր ենք հասել այդ հարցում։

Ուշագրավն այն է, որ Ալիևը Փաշինյանի հետ «վերելակային» դիվանագիտություն խաղալուց հետո փոխել է իր հռետորաբանությունը։ Նա արդեն չի խոսում Երևանը գրավելուց, քանզի դատելով ամենից՝ Ստեփանակերտ ստանալն իրատեսական է դարձել։

Մենք նման կասկածներ ենք հայտնում ու եզրահանգումներ անում, քանզի դրա համար հիմք են տալիս բանակցային գործընթացն ու դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ՀՀ իշխանությունների լռակյացությունը։

Ի՞նչ խորագրի ներքո են բանակցում

Համադրելով այն «մեսիջներն» ու պաշտոնական հայտարարությունները, որոնք նախորդում կամ հաջորդում են Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններին, կարող ենք ասել, որ Արցախի հարցով բանակցություններն ընթանում են «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» խորագրի ներքո, որի ենթախորագիրն է՝ «Տարածքներ՝ Հայաստանին մի քանի միլիարդ դոլար ֆինանսական օժանդակության դիմաց»–ը։ Եթե դա այդպես չէ, ապա թող առավոտից երեկո խոսել սիրող Փաշինյանը խախտի իր լռության ուխտն Արցախի մասով ու ներկայացնի այն սկզբունքները, որոնց շուրջ ընթանում են բանակցությունները։

Միջազգային միջնորդներն ինտենսիվորեն շրջանառության մեջ են դրել «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության» բանաձևը։ Երևանն ու Բաքուն էլ կատարում են տնային աշխատանքը։ Ալիևը չի խոսում Երևանը գրավելուց, իսկ Փաշինյանը ներքին կյանքը լցրել է «Մարտի 1»–ի թեմայով, խաշով, տարատեսակ թամաշաներով։ Զուգահեռաբար Հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժներ է պատրաստում՝ շրջանառության մեջ դնելով ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու «գյոզալական» ժամանակների ու այդ ժամանակների վերադարձի անհրաժեշտության մասին թեզերը։

Ի դեպ, պատահական չէր, որ Հանրային հեռուստատեսությունը երեկ ցույց տվեց «Մարտի 1»–ի դեպքերի տերպետրոսյանական վարկածը։ Այն շատ խորհրդանշական ստացվեց Փաշինյան–Ալիև հանդիպման ֆոնին։

Արցախի հարցում ՀՀ իշխանությունները հայտնվել են ՀՀ 1–ին նախագահի գաղափարական տիրույթում, և բնական է, որ փաշինյանական իշխանության կողմից պետք է քարոզվի «Լևոնն ընտրված նախագահ է, իսկ նրա հակառակորդ Ռոբերտ Քոչարյանը՝ չարիք» կոդը, որպեսզի դրանից հետո առաջին պլան մղվեն Տեր–Պետրոսյանի տեսակետները Արցախի հարցով։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական դաշտում հիմա 2008–ին տեղի ունեցած պայքարի վերակենդանացումն է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերում, և այդ կռվի հիմնական կողմերն են Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը։ Փաշինյանը, ուզելով թե չուզելով, հիմա սպասարկում է Տեր–Պետրոսյանի գիծը՝ վերածվելով նրա գործիքի։ Ինչպես որ 2008–ին։

Սպասվում է հանրաքվե՞

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր վարչապետության կարճ ժամանակահատվածում Արցախն այնպես հեռացնել բանակցային գործընթացից ու այնպիսի վտանգավոր զարգացումների մեջ մտցնել Հայաստանը, որ շատերի մոտ դավադրությունների տեսության գիրկն ընկնելու հակվածություն կա։

Այդ տեսությունը մի կողմ թողնելով՝ նկատենք, որ ներկայիս գործընթացները սպառնում են մեր անվտանգությանը։ Եվ եթե շարունակվի այս գիծը, ապա ոչ մի լավ տեղ այն չի տանելու ինչպես Հայաստանին, այնպես էլ Փաշինյանին։

Փաշինյանի ու Մնացականյանի վարած բանակցությունների արդյունքում շրջանառությունից հանվել են Արցախի խնդրի հետ կապված 3 սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում։ «Ջրվել» են նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները։

Հիմա հայտնվել է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» հանձնարարականը, որը, պարզ լեզվով ասած, Հայաստանին միակողմանի զիջումների նախապատրաստել է նշանակում։

Ադրբեջանը նախապատրաստվում է տարածքներ ստանալուն՝ հրաժարվելով ռազմատենչ ու Հայաստանը ոչնչացնելու հռետորաբանությունից (բայց ոչ ծրագրերից)։

Թե ինչպես է Փաշինյանը դուրս գալու այս ամենի տակից, նա ներկայացրել է նոր կառավարության ձևավորման 100 օրվան նվիրված հանրահավաքի, ինչպես նաև ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության փուլում 11 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ տեղի ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ։

Հանրահավաքում նա իրեն հատուկ պոպուլիստական հայտարարություն արեց՝ խոստանալով, որ Արցախի հարցով կոնկրետ առաջարկի դեպքում ինքն այն կներկայացնի հրապարակին ու ժողովրդի հետ «ագորայում» կորոշեն՝ ինչ անել։ Իսկ ահա հեռուստաբանավեճի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդի կարծիքն իմանալու համար պատրաստվում է Արցախի հարցով հանրաքվե անցկացնել Հայաստանում։

Ուշադրությո՛ւն դարձրեք. կարգավիճակի վերջնական որոշման համար Արցախում անկացվելիք հանրաքվեից այլևս որևէ մեկը չի խոսում՝ ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, ոչ էլ միջնորդները։

Եթե Փաշինյանը մտադիր է Հայաստանում հանրաքվե անցկացնել Արցախի հարցով, ապա դա աղետ է, քանզի այդ քայլով Արցախը որպես սուբյեկտ այլևս գործընթացից վերջնականապես դուրս կմնա, ու այդ հանրաքվեով կկանխորոշվի Արցախի ու, վերջին հաշվով, նաև Հայաստանի մռայլ ապագան, քանզի համանման հանրաքվե կարող է արվել նաև Ադրբեջանում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

1998–ի «ուրվականը»

Ներկայիս իրավիճակը շատ դրվագներով հիշեցնում է 1997–1998թթ. ներքին ու արտաքին քաղաքական զարգացումները։ Զարգացումներ, որոնք հանգեցրեցին Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականին։

1–ին նախագահի գաղափարական միջավայրում ապրած ու այդ գաղափարական դաշտի արժեհամակարգով ներծծված Նիկոլ Փաշինյանը մի պահ փորձում էր դիրքավորվել որպես այլ դաշտում գործող սուբյեկտ։ Ներկայիս գործընթացները, սակայն, ցույց են տալիս, որ նա վերադարձել է «հայրական տուն»։ Փաշինյանը դա արել է կամա թե ակամա՝ արդեն էական չէ։

Թե ինչով կավարտվի այս ամենը, դժվար չէ ասելը։ Արցախն այն հարցն է, որը մեզ համար քաղաքականության հիմքերի հիմքն է։ Ով այդ հիմքի հետ կապված խնդիրներ է առաջացնում, քաղաքական ապագա չի կարող ունենալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Լևոնանիկոլական ռեժիմի առանձնահատկությունները (տեսանյութ)

Լևոնանիկոլական ռեժիմի առանձնահատկությունները (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 11:30 Փաշինյանն ու Տեր–Պետրոսյանը դեռևս ֆորմալ գործընկերներ չեն, բայց դա կապ չունի։
Նիկոլ/Սաշիկ՝ 50/50 (տեսանյութ)

Նիկոլ/Սաշիկ՝ 50/50 (տեսանյութ)

Փետրվարի 20, 2019 13:55 Օրերս հայտնաբերվեց 50/50–ի շատ կոնկրետ դեպք ... Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Փետրվարի 20, 2019 12:20 Նիկոլ Փաշինյանն իր ներկայիս վարքագծով դարձել է մահապարտ՝ մահապարտ դարձնելով ու վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետությանը։
Ամուլսարի առումը

Ամուլսարի առումը

Փետրվարի 20, 2019 09:55 Այդ ի՞նչ հզոր ձեռք է, որ թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին որոշում կայացնել։
Ինչո՞ւ է Փաշինյանը խճճվել Մարուքյանի հարցում (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը խճճվել Մարուքյանի հարցում (տեսանյութ)

Փետրվարի 19, 2019 13:30 2017–ին Նիկոլը հայտարարում էր, որ եկել է Լուսավոր Հայաստանի էջը բացելու ժամանակը։
Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)

Փետրվարի 19, 2019 11:32 Նիկոլ Փաշինյանը «տնտեսական հեղափոխության» գլխավոր գործիքի դերում տեսնում է ՀԴՄ կտրոնը։ Նա այդ առումով օրիգինալ չէ։
Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը

Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը

Փետրվարի 18, 2019 19:45 ՀԱԿ-ի առաջարկն արտաքուստ բխում է Փաշինյանի շահերից, բայց իրականում Տեր-Պետրոսյանն անհանգստացած է սեփական ճակատագրով:
Կառավարության ծրագրի հակառակ կողմը

Կառավարության ծրագրի հակառակ կողմը

Փետրվարի 18, 2019 10:55 Իսկ ի՞նչ էր ուզեցել ասել կառավարությունը, որ չէր հանձնել թղթին, այլ թողել էր տեքստից դուրս, այսինքն՝ հակառակ կողմում։
Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդայնանում Մարուքյանից և հիշում «Վատիկանի դրոշի» մասին (տեսանյութ)

Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդայնանում Մարուքյանից և հիշում «Վատիկանի դրոշի» մասին (տեսանյութ)

Փետրվարի 16, 2019 14:00 Ստացվում է, որ Փաշինյանն էլ է առնվազն 2017–ին մտել Մինասյանի նախագծի մեջ, այսինքն՝ եղել է «Վատիկանի դրոշը» համբուրողների մեջ։
«Նոր Հայաստանի» կոռուպցիան (տեսանյութ)

«Նոր Հայաստանի» կոռուպցիան (տեսանյութ)

Փետրվարի 15, 2019 13:40 Կոռուպցիան միայն վարչապետի կաբինետ մտնելիս կուլոն, ոսկի, մարջան, ապարանջան տալը չէ։ Դա միայն աներձագին կամ զարմիկին պատգամավոր, իսկ մյուս բարեկամներին՝ այլ պաշտոնների նշանակելը չէ։
Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Փետրվարի 15, 2019 12:01 Այս կառավարության գործունեության ժամկետի հետհաշվարկը միացրած է, և այն միացրել է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ։
«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

Փետրվարի 14, 2019 14:48 Փաշինյանը ոչ թե սուպերվարչապետական լիազորություններ է ուզում, այլ ավելին:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականությունը

Փետրվարի 14, 2019 11:30 Ինչո՞ւ պետք է հանուն Փաշինյանի իշխանության՝ Հայաստանն ու Արցախը նման գին վճարեն։
Ներթիմային «փոխհրաձգություն»

Ներթիմային «փոխհրաձգություն»

Փետրվարի 13, 2019 19:32 Թեև Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ֆորմալ առումով թիմակիցներ չեն, բայց առնվազն գաղափարական հատվածում (հատկապես Արցախի խնդրի կարգավորման ու ներքաղաքական հարցերում) նրանք միևնույն կոդի մեջ են:
Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Փետրվարի 12, 2019 19:25 Նույնիսկ Գ. Սահակյանի մտքով չէր անցնի ասել, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Փետրվարի 12, 2019 12:45 Ադրբեջանական մամուլում համոզված են, որ Փաշինյանի ուսուցիչը Արցախի հարցում Լևոն Տեր–Պետրոսյանն է, ու ողջունում են այդ հանգամանքը։
«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

Փետրվարի 12, 2019 10:50 Մենք ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն ենք ձևավորել, այլ մենք գործ ունենք հին Հայաստանի վերջին իշխանության հետ։
Խոցում հովանոցով (տեսանյութ)

Խոցում հովանոցով (տեսանյութ)

Փետրվարի 11, 2019 12:10 «Թավշյա» տիկնայք և պարոնայք ապշած են, թե ինչու են մեդիան ու ֆեյսբուքահայությունն իրենց, պատկերավոր ասած, խոցում հովանոցով։
Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Փետրվարի 11, 2019 11:30 Օրենսդրությանը, դատարաններին, դատախազությանը, մարզպետարաններին ու մյուս պետական կառույցներին փոխարինելու է եկել Փաշինյանի կամքը, որն ամենևին էլ բարի չէ։
Նիկոլ Փաշինյան VS Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան VS Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Փետրվարի 08, 2019 13:35 Ինչպես և երբ են ծառայեցվելու Գևորգ Կոստանյանի գիտելիքները պետությանը՝ դժվար է ասել։