Լրահոս

23.01.2019 10:25


Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ

shamshyan.com–ի փոխանցմամբ՝ նախօրեին Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Վիրավորներն Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ են՝ 35-ամյա Վրեժ Ղազարյանը, 30-ամյա Վաղարշակ Ղազարյանը և 47-ամյա Վահան Ղազարյանը: Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրերից մեկից։

Հայտնաբերել են նաև կրակոցի հետևանքով վնասված մի քանի ավտոմեքենաներ, որոնց սեփականատերերի ինքնությունը պարզվում է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կրակողի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Բրոյանն է, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:

Այս խորագրի վերջին նյութերը